Համակցում
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Համակցում արդյունաբերության մեջ, հասարակական արտադրության կազմակերպման ձև, հիմնվում է մի ձեռնարկությունում տարբեր արտադրությունների տեխնոլոգիական և կազմակերպական միավորման վրա։ Ենթադրում է ձեռնարկության խոշոր չափեր, արտադրության համակենտրոնացման բարձր մակարդակ։ Իրականացվում է՝
- ա. արտադրանքի թողարկման հաջորդական փուլերի զուգակցման
- բ. հումքի համալիր օգտագործման
- գ. թափոնների վերամշակման հիման վրա։
Փողկապված է արտադրության մասնագիտացման և կոոպերացման հետ։ Նպաստում է արտադրության արդյունավետության բարձրացմանը, արտադրողական ուժերի ռացիոնալ տեղաբաշխմանն ու տերիտորիալ արդյունաբերության համալիրների զարգացմանը։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 91)։ ![]() |