Համազգայինի հայագիտական բարձրագույն հիմնարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Համազգայինի հայագիտական բարձրագույն հիմնարկ, հայագիտական մասնագիտական ուսումնական հաստատություն։ Հիմնվել է 1974 թվականին (1975-1979 թվականներին չի գործել)։

Նպատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նպատակն է պատրաստել մասնագետներ հայկական մամուլում, դպրոցներում, հրատարակչություններում, ազգային և կուսակցական հաստատություններում աշխատելու համար։ Առաջին տարին ունեցել է 15 ուսանող։ Առաջին շրջանավարտները տվել է 1983 թվականին։ Ցարդ ավել է ավելի քան 140 շրջանավարտ։ 1991 թվականից ուսման տևողությունը երեք տարի է։

Ունի հայոց լեզվի և գրականության, ինչպես և հայոց պատմության առանձին բաժանմունքներ։ 1991 թվականին Երևանի պետական համալսարանի հետ կնքված պայմանագրի հիման վրա այստեղ դասավանդում են Հայաստանից գործուղված մասնագետներ։ Հայագիտականի շրջանավարտներն իրավունք են ստացել իրենց ուսումնառությունը շարունակել ԵՊՀ-ում։ Ոսանողներ է ընդունում Լիբանանից, Սիրիայից, Իրանից և այլ վայրերից։

Ունի գիշերօթիկ բաժին և ազատ ունկնդրի կարգավիճակ։ Տնօրեն է Երվանդ Փամպուքյանը (1979 թվականից)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։