ՀամԼԿԵՄ 50-ամյակ (ստելա, Կրասնի Սուլին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«ՀամԼԿԵՄ 50-ամյակ» ստելա
«ՀամԼԿԵՄ 50-ամյակ» ստելան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԿրասնի Սուլին
Շինության ձևստելա
Ներկա վիճակկանգուն
 50th anniversary of the Komsomol Stele Վիքիպահեստում

«ՀամԼԿԵՄ 50-ամյակ» ստելա (ռուս.՝ Стела «50 лет ВЛКСМ»), ստելա Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքի Կուլտուրայի փողոցում` Կոմերիտական ծառուղում[1]։ Տեղադրվել է 1968 թվականին՝ Համամիութենական լենինյան կոմունիստական երիտասարդական միության (ՀամԼԿԵՄ) 50-ամյակի պատվին[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«ՀամԼԿԵՄ 50-ամյակ» ստելան քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի որոշմամբ 1968 թվականին տեղադրվել է Կրասնի Սուլին քաղաքի Լենինի անվան մշակույթի պալատի մոտ։ Ստելան կառուցվել է Համամիութենական լենինյան կոմունիստական երիտասարդական միության 50-ամյակի պատվին։ Ստելայի վրա ամրացված տախտակին գրված է. «1918-1968-2018։ Բացել 2018 թվականի հոկտեմբերի 29-ին»։ Ներսում 1968 թվականի կոմերիտականների ուղերձն էր 2018 թվականի իրենց հետնորդներին։ Հուշարձանը գտնվում է Սուլինի մետալուրգիական գործարանի տարածքում։ Հեղինակն ու պատրաստողը նույն գործարանն է[2]։

Ստելայի հեռավորությունը քաղաքի կենտրոնից 264 մետր է[2]։

Ստելայի ներսում պահված ուղերձը հանդիսավորությամբ բացվել է 2018 թվականի հոկտեմբերի 29-ին` ՀամԼԿԵՄ 100-ամյակի օրը։ Այս օրը տոնակատարությանը մասնակցել է շուրջ 300 մարդ, բոլորը` քաղաքի և շրջանի առաջին դեմքեր։ Պարկուճը բացելու պատիվը տրվել է Կրասնի Սուլինի շրջանի վարչակազմի ղեկավար Նիկոլայ Ալշենկոյին, Կրասնի Սուլինի քաղաքային բնակավայրի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Պավել Գրուզինովին և Կրասնի Սուլինի շրջանի ղեկավար Գալինա Տոտկալովային։ Նամակ-հրահանգը կարդացել է Հանրային պալատի նախագահ, ՀամԼԿԵՄ Կրասնի Սուլինի քաղաքային կոմիտեի նախկին առաջին քարտուղար Լյուբով Կրավչենկոն[1]։

Տեքստում 1960-ականների կոմերիտականները «հուսով են», որ այն ամենը, ինչին իրենք հասել են` պատերազմից հետո ավերակներից ոտքի են կանգնեցրել քաղաքը, վերականգնել են ավերված Սուլինի մետալուրգիական գործարանը, հիմնել են զբոսայգիներ և պուրակներ, կառուցել են մշակույթի պալատներ և կինոթատրոններ, մարդկանց համար տներ, էլեկտրակայան, մեր սերունդը պահպանել և բազմապատկել է[1]։

Միջոցառման ավարտից հետո մշակույթի պալատում տեղի է ունեցել ՀամԼԿԵՄ 100-ամյակին նվիրված տոնական համերգ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «В Красном Сулине к 100-летию ВЛКСМ вскрыли капсулу с обращением комсомольцев прошлого века к потомкам - нынешнему поколению молодежи...». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 13-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Стела 50 лет ВЛКСМ».