ՀամԼԿԵՄ 50-ամյակ (ստելա, Կրասնի Սուլին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
«ՀամԼԿԵՄ 50-ամյակ» ստելա
Красный Сулин. Стела 50 лет ВЛКСМ.jpg
«ՀամԼԿԵՄ 50-ամյակ» ստելան
Կոորդինատներ47°53′34″ հս․ լ. 40°03′50″ ավ. ե.HGЯO
Գտնվում էԿրասնի Սուլին,
Կրասնի Սուլինի շրջան,
Ռոստովի մարզ,
Ռուսաստան
Շինության ձևըստելա
Կառուցել էՍուլինի մետալուրգիական գործարան
Ներկա վիճակըկանգուն

«ՀամԼԿԵՄ 50-ամյակ» ստելա (ռուս.՝ Стела «50 лет ВЛКСМ»), ստելա Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքի Կուլտուրայի փողոցում` Կոմերիտական ծառուղում[1]։ Տեղադրվել է 1968 թվականին` Համամիութենական լենինյան կոմունիստական երիտասարդական միության (ՀամԼԿԵՄ) 50-ամյակի պատվին[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«ՀամԼԿԵՄ 50-ամյակ» ստելան քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի որոշմամբ 1968 թվականին տեղադրվել է Կրասնի Սուլին քաղաքի Լենինի անվան մշակույթի պալատի մոտ։ Ստելան կառուցվել է Համամիութենական լենինյան կոմունիստական երիտասարդական միության 50-ամյակի պատվին։ Ստելայի վրա ամրացված տախտակին գրված է. «1918-1968-2018։ Բացել 2018 թվականի հոկտեմբերի 29-ին»։ Ներսում 1968 թվականի կոմերիտականների ուղերձն էր 2018 թվականի իրենց հետնորդներին։ Հուշարձանը գտնվում է Սուլինի մետալուրգիական գործարանի տարածքում։ Հեղինակն ու պատրաստողը նույն գործարանն է[2]։

Ստելայի հեռավորությունը քաղաքի կենտրոնից 264 մետր է[2]։

Ստելայի ներսում պահված ուղերձը հանդիսավորությամբ բացվել է 2018 թվականի հոկտեմբերի 29-ին` ՀամԼԿԵՄ 100-ամյակի օրը։ Այս օրը տոնակատարությանը մասնակցել է շուրջ 300 մարդ, բոլորը` քաղաքի և շրջանի առաջին դեմքեր։ Պարկուճը բացելու պատիվը տրվել է Կրասնի Սուլինի շրջանի վարչակազմի ղեկավար Նիկոլայ Ալշենկոյին, Կրասնի Սուլինի քաղաքային բնակավայրի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Պավել Գրուզինովին և Կրասնի Սուլինի շրջանի ղեկավար Գալինա Տոտկալովային։ Նամակ-հրահանգը կարդացել է Հանրային պալատի նախագահ, ՀամԼԿԵՄ Կրասնի Սուլինի քաղաքային կոմիտեի նախկին առաջին քարտուղար Լյուբով Կրավչենկոն[1]։

Տեքստում 1960-ականների կոմերիտականները «հուսով են», որ այն ամենը, ինչին իրենք հասել են` պատերազմից հետո ավերակներից ոտքի են կանգնեցրել քաղաքը, վերականգնել են ավերված Սուլինի մետալուրգիական գործարանը, հիմնել են զբոսայգիներ և պուրակներ, կառուցել են մշակույթի պալատներ և կինոթատրոններ, մարդկանց համար տներ, էլեկտրակայան, մեր սերունդը պահպանել և բազմապատկել է[1]։

Միջոցառման ավարտից հետո մշակույթի պալատում տեղի է ունեցել ՀամԼԿԵՄ 100-ամյակին նվիրված տոնական համերգ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]