Հաղթողաց հրապարակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաղթողաց հրապարակ
Երկիր Արցախ
ՏեղագրությունՄեծ Թաղեր
Ծաղկանոց՝ խաչի հովանու ներքո

Հաղթողաց հրապարակ, Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի Արցախյան ազատամարտի մասնակից զոհերին նվիրված հուշահամալիր։ Բացումը տեղի է ունեցել 2012 թվականի հոկտեմբերի 24-ին։ Ճարտարապետական լուծումը տվել է Արցախյան պայքարի ազնիվ նվիրյալ Էմիլ Աբրահամյանը։

Հուշահամալիրի խորհուրդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղկանոցը խորհրդանշում է գյուղի զոհված ազատամարտիկներին։ Սյունը, որ հառնում է, հողից ազատամարտի մասնակից զոհերի անպարտելի բազկի խորհուրդն ունի։ Կիսապառկած խաչը, որ հենված է սյան և մայր հողին, բացի նրանից, որ պատերազմում հայերի տարբերանշանն էր հայոց ազգի թշնամիներից, նաև հայերի հարատև կռվի ու հաղթանակի հավատի խորհրդանիշն է, իսկ հենապատին ձուլված կամարները՝ Մեծ Թաղեր գյուղի բնակիչներն են՝ գյուղի ապագա զինվորներն ու կռվի շարունակողները։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]