Հաղթանակի զբոսայգի (Սովետսկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաղթանակի զբոսայգի
Տեսակտեսարժան վայր, այգի և պատմության հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՎարչատարածքՍովետսկ
ՏեղագրությունՍովետսկ
Հիմնվել է1975
Հաղթանակի զբոսայգի (Սովետսկ)ը գտնվում է Ռուսաստանում
Հաղթանակի զբոսայգի (Սովետսկ)

Հաղթանակի զբոսայգի և «Տանկ» հուշահամալիր (ռուս.՝ Парк Побе́ды и мемориальный комплекс "Танк"), 1941-1945 թվականներին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին նվիրված հուշահամալիր, որը գտնվում է Ռուսաստանի Կալինինգրադի մարզի Սովետսկ քաղաքի կենտրոնում, Թատերական փողոցի պուրակում։ Մինչև պատերազմը տարածքը կոչվել է Անգերպլաց (Angerplatz): Բացվել է 1975 թվականին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշահամալիր 1945 թվականի հունվարին մահացած խորհրդային զինվորների եղբայրական գերեզմանի վրա։ Կենտրոնում տեղադրված բարձր պատվանդանի վրա Հայրենական պատերազմի շքանշանով տեղադրված է T-34 տանկ, որի դիմաց ծաղկաթումբ է հավերժական կրակով, որի երկու կողմերում գերեզմանային հուշաքարեր են և պատվանդան Կարմիր դրոշի շքանշանով։ Հուշարձանի ետևում սպանված զինվորների անուններով հուշասյուն կա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիլզիտի տարածքում տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում ձևավորվել են 96 եղբայրական գերեզմաններ և 307 առանձին գերեզմաններ։ 1948 թվականին բոլոր մասունքները տեղափոխվել են քաղաքի հրապարակի պուրակում գտնվող ընդհանուր գերեզման, որտեղ կառուցվել է հուշարձան։ Թաղվել է 977 զինվոր[1] : Հուշահամալիրը ստեղծվել է քաղաքի ճարտարապետ Ն. Պ. Ռյաբովի նախագծով 1975 թվականին։ Վերանորոգման և վերականգնողական աշխատանքներ են կատարվել 2010 թվականին Հաղթանակի 65-ամյակի առթիվ։ Նույն թվականին կատարվել է վանդալական գործողություն. անհայտ մարդիկ Հաղթանակի օրվա առթիվ բերված ծաղկեպսակներն այրել են հավերժական կրակի վրա` հավերժական կրակի վրա պլաստմասա լցնելով[2]։

Հաղթանակի այգին այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այգին ավանդական հանդիպման վայր է ցույցերի, Հայրենական Մեծ պատերազմին նվիրված միջոցառումների համար` հունիսի 22-ին և մայիսի 9-ին։ Դնում են ծաղիկներ, զինծառայողները, վետերանները և քաղաքապետարանի ներկայացուցիչները ելույթներ են ունենում։ Հուշահամալիրում կան նստարաններ, հետիոտնային քայլուղիներ։ Այն զբոսանքի և քաղաքացիների հանգստի վայր է[3]։ «Տանկ» հուշահամալիրը «Հիշողության մոմ» ավանդական երթի վերջնակետն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Достопримечательности Советска
  2. «Вандалы в Парке». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 26-ին.
  3. «Спор за газон». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 26-ին.