Հակոբ Նարկիլեճյան
Ծնվել է | 1880 |
---|---|
Մահացել է | անհայտ է |
Ազգություն | հայ |
Կրթություն | Կոստանդնուպոլսի Կալաթասերայի «Մեքթեբ-ի Սուլթանիե» բարձրագույն վարժարան Կ. Պոլսի Օսմանյան դեղագործարան վարժարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Հակոբ Նարկիլեճյան (1880 - անհայտ), հայ բժիշկ, դեղագործ, հանրային գործիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հակոբ Նարկիլեճյանը ծնվել է մոտ 1880 թվականին։ 1900 թվականին ավարտել է Կոստանդնուպոլսի Կալաթասերայի «Մեքթեբ-ի Սուլթանիե» բարձրագույն վարժարանը։ 1904 թվականին ավարտել է Կ. Պոլսի Օսմանյան դեղագործարան վարժարանը և դեղագործ աշխատել։ Կ. Պոլսի Օսմանբեյ թաղամասում (Շիշլիի մոտ) ունեցել է սեփական դեղատուն և պատրաստել «Fitinli Maksut Surubu», «Terpestezin Ampulleri» դեղերը։ Եղել է հանրային գործիչ։ 1914 թվականին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական դեղագործ ծառայել։
1915 թվականի ապրիլին 11-13 (24-26)-ի ընթացքում, լինելով զինվորական ծառայության մեջ, բանտարկվել է Կ. Պոլսի կենտրոնական բանտում։ Թուրք ոստիկանը նրան Կ. Պոլսի Հայտար փաշայի Ա. սպասասրահից արտաքնոց տանելով որպես նվաստացում պոկել է նրա զինվորական համազգեստի նշանները։ Այնուհետև աքսորվել է Չանղըրը։ Անունը փորագրվել է Չանղըրըի բանտում հավաքված համրիչի 99 հատիկներից մեկի վրա։ Եղել է Չանղըրըից ազատված 5 հոգանոց առաջին խմբի կազմում։
Մեծ Եղեռնից հետո վերապրել է։
1949-1951 թվականներին եղել է սբ. Փրկիչ ազգային հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի անդամ։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պալաքեան Գրիգորիս ծ. վրդ., Հայ գողգոթան, Վիեննա, 1922։
- Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957։
- այ Եղեռնը, Բ տպագրութիւն, Պէյրութ, 1978, 171 էջ
- Պալաքյան Գրիգորիս ծ. վրդ., Հայ գողգոթան, Երևան, 1991։
- Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
- Ավագյան Կարինե, Եղեռնահուշ մասունք կամ խոստովանողք և վկայք խաչի, Երևան, 2002։
- Ավագեան Կարինէ, «Չանղըրըի 1915 թ. ապրիլի 11, Յիշատակ»… Թանգարանային ցուցանմոյշը, «Հանդէս Ամսօրեայ», 2008, հ. 1-12
- Իսկահատեան Հարութիւն, Վկայարան Հայկական Ցեղասպանութեան, Գիրք Բ., Պէյրութ, 2011, 352 էջ
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։