Հակոբ Գասարճեան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հակոբ Գասարճեան
 
Կրթություն՝ Բեյրութի ամերիկյան համալսարան
Մասնագիտություն՝ հասարակական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր 1946
Ծննդավայր Լիբանան Լիբանան
 
Պարգևներ

Մխիթար Գոշի մեդալ

Հակոբ Գասարճեան (1946, Լիբանան), լիբանանահայ քաղաքական և հասարակական գործիչ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Բեյրութի Ամերիկյան համալսարանը, զբաղվել գործարարությամբ։ Երիտասարդ տարիքից ակտիվ գործունեություն է ծավալել Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունում, Ռամակավար ազատական կուսակցությունում և Թեքեյան մշակութային միությունում։ Այնուհետև Հակոբ Գասարճեանը հաստատվել է Ֆրանսիայում, ակտիվորեն զբաղվել է համայնքային գործունեությամբ, վարել է ՀԲԸՄ Ֆրանսիայի շրջանային հանձնաժողովի ատենադպիրի պաշտոնը։ 1995 և 1998 թվականներին ընտրվել է Ռամակավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ։ Նրա աջակցությամբ հիմնադրվել է Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցությունը։ Հակոբ Գասարճեանը Հայաստանում իրականացրել է մի շարք բարեգործական ծրագրեր։

Այնուհետև Հ.Գասարճեանը վերադարձել է Լիբանան։ 2000 թվականին նա ընտրվել է Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, 2005 թվականին՝ վերընտրվել։ Եղել է Թեքեյան մշակութային միության Հիմնադիրների մարմնի անդամ, այնուհետև՝ նույն մարմնի ատենապետ։

Ներկայումս «Անելիք» բանկ ՓԲԸ խորհրդի նախագահն է։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]