Հակագրոհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հակագրոհ, պաշտպանվող զորքերի գրոհ, որի նպատակն է ջախջախել պաշտպանության մարտական կարգերը ներխուժած հակառակորդի զորքերը և վերականգնել կորցրած մարտավարական (տակտիկական) դրությունը։ Հակագրոհը սովորաբար իրականացվում է պաշտպանվող զորքերի երկրորդ էշելոնների և պահեստի ուժերով՝ մասնակից դարձնելով առաջին էշելոնի զորքերի այն մասը, որը զերծ է մնացել թշնամու գրոհից։ Ձեռնարկվում է հանկարծակի, արագ, վճռաբար և այն ժամանակ, երբ հակառակորդը դեռ չի հասցրել ամրանալ գրաված դիրքերում և համախմբել ուժերը հարձակումը շարունակելու համար։ Հակագրոհող զորքերին կարող են աջակցել տանկերը, ավիացիան, հրետանին և կրակային այլ միջոցներ։

Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «հակագրոհ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 56 CC-BY-SA-icon-80x15.png