Հազարաշեն (ճարտարապետություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Հազարաշեն (այլ կիրառումներ)

Հազարաշեն կամ սողոմաքաշ, ժողովրդական տան գերանակապ (հազվադեպ՝ քարե սալերից), բրգաձև երդիկավոր ծածկի կառուցվածք։ Հազարաշենի կառուցվածքային սկզբունքը հայկական ճարտարապետության մեջ կիրառվել է գլխատներում, աշխարհիկ և պաշտամունքային բազմապիսի կառույցներում։ Հայաստանի տարբեր ազգագրական շրջաններում հազարաշենի բազմաթիվ տարբերակներ են եղել, որոնք ըստ գերանների կամ չորսուների դասավորության ստորաբաժանվում են զուգահեռ կամ անկյունադիր տիպերի։ Հազարաշենի կառուցվածքը հնարավորություն է տվել կարճ գերաններով կամ չորսուներով համեմատաբար մեծ թռիչքներ ծածկել։ Հազարաշենը դրվել է սյուների (մինչև 12) կամ ուղղակի որմերի (նաև առորմիների) վրա։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վարդանյան Ս. Վ., Հայկական ժողովրդական բնակելի տների ճարտարապետությունը, Երևան, 1959։
  • Պապուխյան Ն., Սյունիքի ժողովրդական ճարտարապետությունը, Երևան, 1972։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png