Հադիքա Բաշիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հադիքա Բաշիր
Ծնվել է2002
ԾննդավայրSwat District, Malakand Division, North-West Frontier Province, Պակիստան
ՔաղաքացիությունFlag of Pakistan.svg Պակիստան
Մասնագիտությունիրավապաշտպան և ուսանող
Պարգևներ և
մրցանակներ
Muhammad Ali Humanitarian Award?[1]

Հադիքա Բաշիր (2002, Swat District, Malakand Division, North-West Frontier Province, Պակիստան), պակիստանցի պատանի ակտիվիստուհի, ով մեծ ջանքեր է գործադրում մանկահասակ աղջիկների բռնի ամուսնությունները կանխելու նպատակով։ Իր ծավալած եռանդուն գործունեության համար նա արժանացել է «Մարդու իրավունքների դեսպանը՝ ի շահ ասիացի աղջիկների» մրցանակի [2] և Մուհամեդ Ալիի անվան մարդասիրական (հումանիտար) մրցանակի[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հադիքան ծնվել է 2002 թվականին, Պակիստանի Խիբեր Պախտունքվա բնակավայրում։ Տասը տարեկան է եղել, երբ տատը ցանկացել է նրան ամուսնացնել, բայց Հադիքան, քաջատեղյակ լինելով վաղ հասակում ամուսնացած իր դասընկերուհու տառապանքներին, աշխատել է խուսափել ամուսնությունից։ Այդ գործում նրան օգնության ձեռք է մեկնել քեռին՝ Էրֆան Հուսեինը, որը հիմնադրել էր Girls United for Human Rights (Հանուն մարդու իրավունքների միավորված աղջիկներ) հասարակական կազմակերպությունը։ Հադիքան սկսել է համագործակցել այդ կազմակերպության հետ, եռանդուն կերպով ներգրավվել կանանց իրավունքների համար պայքարում։ Երբ տեղեկացել է, որ բնակավայրի ընտանիքներից որևէ մեկը պատրաստվում է մանկահասակ աղջնակի ամուսնացնել, միջամտել է, բացատրական աշխատանք տարել, համոզիչ փաստերով խոսել վաղ հասակում իրականացված ամուսնությունների վնասների, երբեմն նույնիսկ աղետալի հետևանքների, աղջիկների բեկված ճակատագրերի մասին։ Դասերից հետո տնից տուն է անցել, կանանց հետ զրուցել, համոզել, որ իրենց մանկահասակ դուստրերին բռնի կերպով չպարտադրեն ամուսնանալ, ընդհակառակը՝ հոգ տանեն նրանց կրթության ու դաստիարակության մասին։ Բացի այդ, իր հասարակական կազմակերպության միջոցով Հադիքան բժշկական և իրավաբանական անհրաժեշտ օգնություն է ցույց տալիս ընտանեկան բռնությունների ենթարկված կանանց։

Girls United-ը տասնհինգ աղջիկներից բաղկացած խումբ է։ Հադիքա Բաշիրի գլխավորությամբ նրանք տեղեկատվական դասընթացներ են կազմակերպում տեղի դպրոցներում, քոլեջներում ու համայնքներում, իրենց գործունեությամբ նպաստում, որ պահպանողական հայացքներով ու կենսակերպով առանձնացվող հասարակության մեջ որոշակի բարեփոխումներ իրականացվեն[4]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հադիքա Բաշիրը պակիստանցի առաջին աղջիկն է, որ արժանացել է մարդու իրավունքների ասիական դեսպանի մրցանակին[5]։

Իսկ 2015 թվականին նրան շնորհվել է աշխարհահռչակ բռնցքամարտիկ և մարդու իրավունքների առաջամարտիկ Մուհամեդ Ալիի անվան մարդասիրական (հումանիտար) մրցանակ [5] [6] այն բանի համար, որ իր կյանքը նվիրաբերել է Պակիստանում մանկահասակ աղջիկների բռնի ամուսնությունների կանխման ու վերացման համար մղվող պայքարին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://alicenter.org/2015-muhammad-ali-humanitarian-core-principle-awardee-hadiqa-bashir-honored-by-pakistani-senate/
  2. «Pakistani girl Hadiqa Bashir wins Asian Girls Human Rights Ambassador award»։ Վերցված է 7 November 2019 
  3. «Hadiqa Bashir; Another Malala In The Making»։ Վերցված է 7 November 2019 
  4. https://www.buzzfeed.com/soniathomas/after-refusing-to-marry-as-a-child-this-girl-now-fights-chil%7Ctítulo=After Refusing To Marry As A Child, This Girl Now Fights Child Marriage In Pakistan Like A Boss|fechaacceso=2019-11-08|autor=Thomas|nombre=Sonia Mariam|sitioweb=BuzzFeed|idioma=en}}
  5. 5,0 5,1 http://www.dawn.com/news/1289259%7Ctítulo=14-year-old Swat girl Hadiqa Bashir wins Asian Girls Human Rights Ambassador award|fechaacceso=2019-11-08|autor=Khaliq|nombre=Fazal|fecha=2016-10-10|sitioweb=DAWN.COM|idioma=en}}
  6. https://www.parhlo.com/hadiqa-bashir-another-malala-in-the-making/%7Ctítulo=Hadiqa Bashir; Another Malala In The Making|fechaacceso=7 November 2019}}