ՀՊՃՀ Մեքենաշինության դեպարտամենտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

ՀՊՃՀՄեքենաշինության ֆակուլտետը հիմնադրվել է 1944 թ.-ին որպես մեխանիկական ֆակուլտետ, որը 1961 թ. վերանվանվեց մեխանիկա-մեքենաշինական։ Ֆակուլտետն ունի 3 ամբիոն՝ մեքենաշինական արտադրության տեխնոլոգիաներ և սարքավորումներ, մեքենաշինության ավտոմատացման և համալիր մեքենայացման, մեքենաշինական արտադրության էկոնոմիկայի, կազմակերպման և կառավարման, որտեղ դասավանդում են 9 պրոֆեսոր, 20 դոցենտ, 16 ավագ դասախոս և ասիստենտ։

Ընդհանուր տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործունեության տարիների ընթացքում ֆակուլտետը ղեկավարել են՝

  • Ռուբեն Ախշարումովը (1944-46, 1955-1959),
  • Արտեմ Գազարովը (1946-1955),
  • Կարլեն Սարգսյանը (1959-1960),
  • Ռաֆայել Սաղաթելյանը (1960-1988),
  • Ռազմիկ Ջավախյանը (1988-1995),
  • Մինաս Ֆահրադյանը (1995-2001),
  • Ռուբեն Շատվորյանը (2001-2006),
  • 2006 թ.-ից ֆակուլտետի դեկանն է դոցենտ Արմեն Արշակյանը։


Ֆակուլտետի 45 դասախոսներից 32-ը (71%) ունեն գիտական աստիճաններ։ Ֆակուլտետում կրթական 4 ծրագրերի 4 մասնագիտությունների գծով սովորում են 535 ուսանող, 60 մագիստրանտ, 10 ասպիրանտ։ Ֆակուլտետի գիտահետազոտական աշխատանքների հիմնական ուղղություններն են՝ տաշեղագոյացման, էլեկտրաէրոզիոն, գերձայնային և այլ եղանակներով նյութերի մշակման արդյունավետ տեխնոլոգիական գործընթացներ, մետաղների և քարերի մշակման բարձր արտադրողական սարքավորումներ և գործիքներ, տեխնոլոգիական գործընթացների ավտոմատացում, ռոբոտատեխնիկական համակարգերի հետազոտում և ստեղծում, մեքենաշինական ձեռնարկությունների գործարար և ռազմավարական պլանավորում, նորամուծությունների և ֆունկցիոնալ կառավարման արդյունավետ համակարգի հետազոտում և ստեղծում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կայք էջը