ՀՊՃՀ Մեխանիկայի և մեքենագիտության դեպարտամենտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՀՊՃՀՄեխանիկայի և մեքենագիտության ֆակուլտետը ստեղծվել է 1994 թ.-ին մեխանիկա-մեքենաշինական ֆակուլտետի տեսական մեխանիկայի, նյութերի դիմադրության, մեխանիզմների և մեքենաների տեսության, մեքենաների մասերի ամբիոնների հիման վրա։ Ֆակուլտետի առաջին դեկանն էր դոցենտ Միքայել Հարությունյանը։ 2006 թ.-ից ֆակուլտետի դեկանն է դոցենտ Կարեն Արզումանյանը։

Ընդհանուր տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆակուլտետն ունի 3 ամբիոն՝ մեքենագիտության, մեխանիկայի, կիրառական մեխանիկայի, որտեղ դասավանդում են 6 պրոֆեսոր, 21 դոցենտ, 14 ասիստենտ և դասախոս։ Ֆակուլտետի 41 դասախոսներից 30-ը (73%) ունեն գիտական աստիճաններ։ Կրթական 4 ծրագրերի 4 մասնագիտությունների գծով սովորում են 153 ուսանող, 23 մագիստրանտ, 4 ասպիրանտ։

Ֆակուլտետի գիտահետազոտական աշխատանքների հիմնական ուղղություններն են՝ մեքենաների և մեքենաների մասերի օպտիմալ նախագծում և կառավարում, մեքենաների մասերի ամրություն, երկարակեցություն և շփագիտություն, փոշենյութերի մշակման տեխնոլոգիական գործընթացների մոդելավորում, կոմպոզիցիոն նյութերի մեխանիկա, մեխանիզմների և մեքենաների տեսություն, դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկա, կենսամեխանիկական և բժշկական սարքերի նախագծում, պոլիգրաֆիա։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կայք էջը Արխիվացված 2011-10-04 Wayback Machine