ՀՊՃՀ Մաթեմատիկայի դեպարտամենտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՀՊՃՀՄաթեմատիկայի ֆակուլտետը ստեղծվել է 1992 թ. համալսարանում գործող բարձրագույն մաթեմատիկայի երեք ամբիոնների միավորմամբ։ Ստեղծման օրվանից ֆակուլտետի դեկանն է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վանիկ Զաքարյանը։

Ընդհանուր տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆակուլտետն ունի 2 ամբիոն՝ ընդհանուր մաթեմատիկական կրթության և մասնագիտական մաթեմատիկական կրթության, որտեղ դասավանդում են 7 պրոֆեսոր, 38 դոցենտ, 16 ասիստենտ և դասախոս։ Ֆակուլտետի 61 դասախոսներից 48-ը (79%) ունեն գիտական աստիճան։ Կրթական 3 ծրագրերի 1 մասնագիտությամբ ֆակուլտետում սովորում են 110 ուսանող, 30 մագիստրանտ, 3 ասպիրանտ։

Ֆակուլտետի գիտահետազոտական աշխատանքների հիմնական ուղղություններն են՝ Մասնակի ածանցյալներով դիֆերենցիալ հավասարումները և դրանց կիրառությունը էլեկտրադինամիկայում, եզրային խնդիրներ անալիտիկ ֆունկցիաների դասերում և դրանց կիրառությունը էլիպտիկ հավասարումների եզրային խնդիրներում, դիսկրետ սխեմաների հանրահաշվական նկարագրությունը և դրա կիրառումն ավտոմատացված նախագծման մեջ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կայք էջը Արխիվացված 2011-10-04 Wayback Machine