ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստուտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ, հիմնադրվել է 2005 թվականին, հրատարակում է «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսը (ՌԳՀ), որը ստեղծվել է 1994 թվականինին՝ բանակի անձնակազմին հայրենասիրական ոգով դաստիարակելու, ազգային, ռազմական ավանույթներին, համաշխարհային առաջավոր փորձին և ռազմագիտական մտքին հաղորդակից դարձնելու նպատակով։ Էական դեր է խաղում նաև հայերեն ռազմագիտական տերմինաբանության մշակման հարցում։ Հանդեսում տպագրվում են ԱՌՀհ-ում կատարված ուսումնասիրությունները, ինչպես նաև հայ և օտարազգի հեղինակների հոդվածներ։ Հատուկ թողարկմամբ տպագրել է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը։ Հանդեսի խմբագրության խորհրդի նախագահը ԱՌՀհ-ի պետական, գեներալ-մայոր, հանդեսի 1-ին գլխավոր խմբագիր Հայկ Քոթանշյանն է, գլխավոր խմբագիրները՝ գնդապետ Ա. Սարգսյանը (1998-2005), գնդապետ Դավիթ Չիլինգարյանը (2005 թվականից)։ «Հայկական բանակը» 2007 թվականից լույս է ընծայում նաև հավելվածներ՝ «Աշխատանքային տետրեր», որտեղ ներկայացվում են ԱՌՀհ-ի վերլուծական կենտրոնի կիրառական մշակումները՝ տարածաշրջանի անվտանգության բնագավառի, Սփյուռքի, տեղեկատվական անվտանգության և այլ հարցերի վերաբերյալ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։