ՀԱԱՀ Տնտեսագիտական ֆակուլտետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ագրոբիզնեսի և տնտեսագիտական ֆակուլտետը կազմավորվել է 2018 թ.-ին՝ 1967 թ.-ից գործող Տնտեսագիտության ֆակուլտետի և 2008 թ.-ին կազմավորված Ագրոբիզնեսի և շուկայաբանության ֆակուլտետի միավորմամբ։ Ըստ զարգացած երկրների փորձի՝ ագրարային ոլորտի տնտեսագետների բարձրագույն կրթությունը կազմակերպվում է ագրարային բուհերում։

Ներկայումս ֆակուլտետը ղեկավարում է տ.գ.դ., պրոֆեսոր Էդուարդ Սերգեյի Ղազարյանը։

Տնտեսագիտական ֆակուլտետը պատրաստում է տնտեսագետներ 5 մասնագիտության գծով՝

  • Ագրարային արտադրության էկոնոմիկա և կառավարում
  • Ագրոպարենային համակարգի հաշվապահական հաշվառում և աուդիտ
  • Սննդարդյունաբերության էկոնոմիկա և կառավարում
  • Ագրոպարենային համակարգի ֆինանսների կառավարում
  • Հողագույքային հարաբերություններ։