ՀԱԱՀ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

1995 թ. Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում հիմնադրվում է տեխնոլոգիական ֆակուլտետը, որը ա998 թ. միավորվում է ագրոնոմիական ֆակուլտետի հետ։ Իսկ 2002 թ. կազմավորվում է պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետը։

Ներկայումս պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետը ղեկավարում է տ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Արմենի Աղաբաբյանը։ Ֆակուլտետի շրջանավարտները ստանում են տեխնիկայի և տեխնոլոգիայի բակալավրի և մագիստրոսի աստիճան ներքոհիշյալ մասնագիտությունների գծով.

  • Հացի, հրուշակեղենի և մակարոնի արտադրության տեխնոլոգիա
  • Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն
  • Պահածոյացման և սննդախտանյութերի տեխնոլոգիա
  • Մսի և մսամթերքի տեխնոլոգիա
  • Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա
  • Ձկան և ձկնամթերքի տեխնոլոգիա
  • Մանկական և ֆունկցիոնալ սննդի տեխնոլոգիա
  • Կաշվի և մորթու տեխնոլոգիա
  • Գյուղատնտեսական և պարենային արտադրանքի փաթեթավորման տեխնոլոգիա և դիզայն
  • Գյուղատնտեսական հումքի և պարենամթերքի փորձաքննություն, ստանդարտացում և սերտիֆիկացում։