ՀԱԱՀ Հիդրոմելիորացիայի, հողաշինարարության և հողային կադաստրի ֆակուլտետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հիդրոմելիորացիայի, հողաշինարարության և հողային կադաստրի ֆակուլտետը կազմավորվել է 1951 թ.` Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի գյուղատնտեսության մեքենայացման ֆակուլտետի «Հիդրոմելիորացիա» մասնագիտության բազայի վրա։ Հետագայում ֆակուլտետը մի քանի անգամ վերակազմավորվեց, իսկ 2005-2006 ուսումնական տարվանից որոշվեց ճարտարագիտական ֆակուլտետը նորից բաժանել երկու՝ գյուղատնտեսության մեքենայացման և տրանսպորտային փոխադրումների ու հիդրոմելիորացիայի, հողաշինարարության և հողային կադաստրի ֆակուլտետների՝ հաշվի առնելով հիդրոմելիորացիա, հողաշինարարություն և հողային կադաստր մասնագիտությունների կարևոր դերը գյուղատնտեսության զարգացման գործում։ 2009 թ.-ից ֆակուլտետը ղեկավարում է տ.գ.թ., դոցենտ Պարույր Սերգեյի Էֆենդյանը։

Հիդրոմելիորացիայի, հողաշինարարության և հողային կադաստրի ֆակուլտետը ներկայումս պատրաստում է ինժեներներ հետևյալ մասնագիտությունների գծով՝

  • Հողաբարելավում, հողային և ջրային պաշարների օգտագործում և պահպանում
  • Հողաշինարարություն և հողային կադաստր
  • Կենսագործունեության անվտանգություն և անվտանգությունը արտակարգ իրավիճակներում։