Կ6-92 գնդացիր-ատրճանակ
Կ6-92 գնդացիր-ատրճանակ | |
---|---|
![]() | |
Տեսակ | Գնդացիր-ատրճանակ |
Ենթատեսակ | գնդացիր-ատրճանակ և Հրազեն |
Երկիր | ![]() |
Ծառայության ընդունման տարի | 1992 թվական |
Պատերազմներ | Արցախյան ազատամարտ Առաջին չեչենական պատերազմ Երկրորդ չեչենական պատերազմ |
Ստեծման և արտադրության պատմպություն | |
Ստեղծման տարի | 1991 թվական |
Արտադրող | ![]() |
Արտադրված է | անհայտ քանակությամբ |
Տեխնիկական տվյալներ | |
Փողի տրամաչափ | 9×18 մմ մմ |
Փողի երկարություն | 125-ից մինչև 147 մմ մմ |
Զենքի երկարություն | 260-ից մինչև 368 մմ (ծալած կոթով), 460-ից մինչև 664 մմ (բացված կոթով) մմ |
Փամփուշտի տեսակ | 9×18mm Makarov? |
Կ6-92 (ռուս.՝ К6-92, անգլ.՝ K6-92), հայկական գնդացիր-ատրճանակ, որն ունի 9×18 մմ տրամաչափի հրացանափող։ Ստեղծվել է Արցախյան պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերը զինելու նպատակով։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կ6-92 գնդացիր-ատռրճանակը մշակվել և նախագծվել է Հայաստանում, որը, կապված Արցախյան հակամարտության հետ, 1990-ական թվականների սկզբին Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ գտնվում էր պատերազմական իրադրության պայմաններում։ Պատերազմի սկզբում հայկական զինված ուժերը ինքնաձիգ զինատեսակների խիստ կարիք ունեին, ինչը հայ ինժեներներին ստիպեց 1991-1992 թվականներին ստեղծել Կ6-92 գնդացիր-ատրճանակը։ Նոր զինատեսակի արտադրությունը սկսվեց Հայաստանի մեքենաշինական գործարաններից մեկում։ Կարճ ժամանակ անց հայկական գնդացիր-ատրճանակների փոքր խմբաքանակ հայտնվեց չեչեն անջատողականների ձեռքում։ Իչկերիայի Չեչենական Հանրապետությունում Կ6-92 ատրճանակների հենքի վրա կատարվեցին գնդացիր-ատրճանակի ձևափոխումներ, որոնք բոլորը հանդիսանում էին հայկական զինատեսակի անհաջող կրկնօրինակները։ Չեչենական կրկնօրինակները կոչվեցին «Բորզ» (Գայլ)[1]։ Հայկական զենքի չեչենական կրկնօրինակների առկայության պայմաններում հաճախ սխալմամբ Կ6-92 գնդացիր-ատրճանակը կոչել են «Բորզ»[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ М. Р. Попенкер. Пистолет-пулемет К6-92 / Борз (Армения / Россия) Արխիվացված 2010-09-14 Wayback Machine // сайт «Современное стрелковое оружие мира»(ռուս.)
- ↑ Аветисян В.Р. Огнестрельное оружие производства Республики Армения // Научно-практический журнал «Теория и практика судебной экспертизы» / Усов А.И. — № 2(14). — Москва, 2009. — С. 168-175. — 232 с.(ռուս.)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կ6-92 գնդացիր-ատրճանակ կատեգորիայում։ |