Կրտսեր որդու փողոցը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրտսեր որդու փողոցը
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվիպակ
ՀեղինակԼև Կասիլ և Մաքս Պոլյանովսկի
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1949

«Կրտսեր որդու փողոցը» (ռուս.՝ «Улица младшего сына»), վիպակ, որը գրել են Լև Կասիլը և Մաքս Պոլյանովսկին 1949 թվականին Երկրորդ Համաշխարհային պատերազմի մասնակից Խորհրդային Միության կողմից, հերոս-պիոներ կոչմանն արժանացած Վոլոդյա Դուբինինի կյանքի և մահվան մասին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոլոդյա Դուբինինն ապրում է Կերչ քաղաքում սովորական խորհրդային տղայի կյանքով։ Հիտլերյան զավթիչների կողմից Կերչի օկուպացիայի ժամանակ Վոլոդյան միանում է պարտիզանական ջոկատին։ Այլ պիոներների հետ միասին մեծահասակների հետ հավասար մարտնչելով այդ ջոկատի շարքերում՝ նա ցուցադրում է իսկական հերոսության և խիզախություն։

Գիրքը բաղկացած է երկու մասից։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1951 թվականին «Կրտսեր որդու փողոցը» վիպակի համար Լև Կասիլը և Մաքս Պոլյանովսկին արժանացել են Ստալինյան 3-րդ աստիճանի մրցանակի։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականին վիպակի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմը։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պիոներների ափը» (ռուս․՝ «Берег пионеров») գլխում հիշատակվում են երեք արտեկյան ճամբարներ՝ «Վերին» («Верхний»(, «Ստորին» («Нижний») և «Ճամբար № 3» («Лагерь № 3»)։ Սակայն ներկայացված ժամանակաշրջանում «Ճամբար № 3»-ը Արտեկում դեռ գոյություն չուներ։ Այն Արտեկին է միացվել 1944 թվականին, իսկ ճամբարները համարներով անվանելը մտցվել է ավելի ուշ՝ 1948 թվականին[1]։

Գրքում Արտեկի ճամբարի տնօրենն է «ամենահաս Բորիս Յակովլևիչը» (ռուս․՝ «вездесущий Борис Яковлевич»)։ Իրականում Բորիս Յակովլևիչ Օվչուկով-Սուվորով պատերազմից առաջ ճամբարում զբաղեցրել է քաղաքական աշխատանքի գծով տնօրենի տեղակալի պաշտոնը։ Նա բռնադատվել է, ապա մասնակցել պատերազմին, իսկ Արտեկի տնօրեն է նշանակվել արդեն պատերազմից հետո[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]