Կրկնակ հնչյուններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կրկնակ հնչյուններ, դրսևորվում է երկու կրկնակ բաղաձայների կամ ձայնավորների կից գրությամբ։ Կրկնակ բաղաձայները գոյանում են՝ պայմանավորված միջավայրով, հնչյունական որևէ միտումով, բնաձայնական բառակազմություններով, սաստկական ազգաբանական գործոններով։ Կրկնակ ձայնավորները նույնական կից արտասանվող ձայնավորներն են՝ անջատված հորանջով, որը հաճախ վերացվում է անցումային կիսաձայնով։

Կրկնակ բաղաձայններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրկնակ բաղաձայնները ձևավորվում են ա. միջավայրով պայմանավորված, ինչպես միջնաձայնավորային դիրքում բաղաձայնը տևական է հնչում, որի ապացույցներից մեկը հնդեվրոպական պայթականներից մեկի վերածումն է շփականի. բ. հնչյունափոխական որևէ միտումի ոտներ> վըէններ, անալի> ալլի ( բրբ), ամփոփումով՝ օրորան> օրրան, միջբաղաձայնական ձայնավորի սղումով, անկումով բջիջ> բջջանյութ, հովիվ, հովվապետ, (հովվական, հովվերգություն), ուղիղ> ուղղագիծ ( ուղղաթիռ, ուղղագիծ, ուղղահայաց, ուղղություն, անուղղակի, դրոշմում> դրոշմման, կազմում> կազմման, սեղմում> սեղմման, առնմանությամբ ( խոսակցականում) այդտեղ> այտտեղ, վատթար> վաթթար, Գրակքոս> Գրաքքոս, բաղադրության ( բառակազմական, ձևակազմական), բաղադրիչների եզրագծում, հարավ+ վիետնամական> հարավվիետնամական. ընդ+ դեմ> ընդդեմ, երկ+կողմ> երկկողմ, ան+նպատակ> աննպատակ, երես+սրբիչ > երեսսրբիչ, ն հանգող երկվանկ> բազմավանկ, բառ+ներ, հոգնակերտ՝ սեղան+ներ> սեղաններ, կայարան+ ներ> կայարաններ, ն հանգող բառ+ ն հոդը, տունն էլ, կինն ու քույրը, բայական վ ածանցով գրավվել, ապահովվել, բարելավվել, նզովվել, հոլովվել ( հմմտ. գրավել, ապահովել, բարելավել, նզովել, հոլովել), բնաձայնական բառակազմություններում և ռ–ի կրկնությամբ՝ ճռռալ, մռռալ։ Կրկնակ բաղաձայն կարող է գոյանալ նաև երկու բառերի արտասանական կցույթում։ Հայերենում կրկնակ բաղաձայնի պատրանք են ստեղծում գաղտնավանկային ը ձայնավորում ունեցող բաղաձայնականները, ինչպես՝ թթու, շշուկ, ծծվել[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ.Զ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1987