Jump to content

Կրծքով կերակրումն իսլամում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրծքով կերակրումն իսլամում
Կրծքով կերակրում Խմբագրել Wikidata

Կրծքով կերակրելն իսլամում բարձր է գնահատվում։ Ըստ Ղուրանի՝ այն մոր և երեխայի միջև սիրո նշան է։ Իսլամական օրենքի համաձայն՝ կրծքով կերակրելը ստեղծում է կաթնային ազգակցական կապեր (հայտնի է որպես ռա'զա' կամ ռի'զա'ա (արաբ․՝ رضاع, رضاعة‎‎), որը սերտ կապված է ընտանեկան իրավունքին[1][2]։ Աշխարհում մահմեդական տարբեր ավանդույթներ կան կրծքով կերակրման մասին։

Ղուրան և հադիս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղուրանի մի քանի այաներ, որոնք բոլորը թվագրվում են Մեդինայի ժամանակաշրջանից, սահմանում են կրծքով կերակրելու իսլամական էթիկան[3]։ Ղուրանի 28:7 և 28:12 հիշատակում են Մովսեսի կրծքով կերակրումը՝ շեշտելու համար երեխայի և նրա մոր միջև սիրո կապը[3]։ Ղուրանի 22:2-ում կրծքով կերակրումը ներկայացվում է որպես մայրական կապի հիմնական մաս, իսկ երեխային կրծքով չկերակրելը՝ անընդունելի[3]։

Ղուրանի համաձայն, կրծքով կերակրելը յուրաքանչյուր նորածնի հիմնական իրավունքներից է[4]։ Ղուրանի 2:233-ում, եթե երեխայի ծնողները ամուսնալուծվել են երեխայի ծննդից առաջ կամ հետո՝ կրծքով կերակրման ժամանակահատվածում, Ղուրանը հայրերին կոչ է անում կրծքով կերակրման ընթացքում երեխայի մոր համար սնունդ և հագուստ ապահովել, ինչպես նաև թույլ է տալիս երեխային վաղաժամ կրծքից կտրել՝ երկու կողմերի համաձայնությամբ[3]։ Նույն այան թույլ է տալիս մայրական կրծքով կերակրումը փոխարինել կերակրող կին վարձելով[3]։ Ղուրանի 65:6–7 պարտադրում է, որ երեխայի հայրը առատաձեռն կլինի կերակրող կնոջ նկատմամբ[5]։

Ղուրանը կաթի ազգակցական կապերը նույնացնում է արյունակցական կապերին[5]։ Դրա համար 4:23-ը արգելում է տղամարդուն սեռական հարաբերություններ ունենալ իր երեխային կերակրող կնոջ հետ[3]։ Հադիսները բացատրում են, որ կերակրող կնոջ ամուսինը նույնպես համարվում է կաթնային ազգակից[5], այսինքն՝ կինը չի կարող ամուսնանալ իր կերակրող կնոջ ամուսնու հետ։ Գիտնականները պարզել են, այս արգելքը գոյություն չունի հրեական և քրիստոնեական ավանդույթներում, թեև այն հանդիպում է մայրական գծով ժառանգական խմբերում[3]։

Իսլամական օրենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլամական օրենքով կրծքով կերակրելը համարվում է երեխայի հիմնարար իրավունքներից մեկը[4]։ Մահմեդական իրավագետները մանրամասն ուսումնասիրել են այս թեման. օրինակ՝ Ալ-Մավարդին (մահացել է 1058 թվականին) «Քիտաբ ալ-ռադա» վերնագրով մի ամբողջ աշխատություն է գրել կրծքով կերակրման մասին[4]։ Այն ներառում է կրծքով կերակրվելու իրավունքի մանրամասները, ինչպես նաև կաթնային ազգակցությամբ կապված անձանց միջև ամուսնության արգելքները։

Կրծքով կերակրման իրավունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե մայրը ի վիճակի չէ կրծքով կերակրել երեխային, ապա հայրը պետք է վարձի կերակրող կին՝ դա անելու համար[4]։ Եթե երեխայի ծնողները բաժանված են, ապա հայրը պետք է իր նախկին կնոջը կրծքով կերակրման ընթացքում վճարի[6]։ Ջաֆարիները կարծում են, որ մայրը իրավունք ունի վճարվել կրծքով կերակրման համար նույնիսկ, եթե ծնողները ամուսնացած են[7][6]։ Սակայն սուննի ուղղության հետևորդները համաձայն չեն, պնդելով, որ հայրը պարտավոր չէ վճարել մորը, եթե երկուսն էլ բաժանված են կինը արդեն իրավունք ունի գումար պահանջել խնամքի (սնունդ և հագուստ) համար[6][8]։ Կան կարծիքներ, որ մայրը իրավունք ունի կրծքով կերակրել իր երեխաներին, բայց կարող է չկատարել դա, եթե չի ցանկանում[8]։

Կաթնային ազգակցություն նորածինների համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղուրանը համարում է, որ կրծքով կերակրումը ստեղծում է կաթնային ազգակցություն, որը որոշակի ազդեցություններ կարող է ունենալ ամուսնության համար։

Իսլամական իրավագիտությունը մանրամասն ներկայացնում է, թե որ ամուսնություններն են արգելվում կաթնային ազգակցության պարագայում։ Շիիթական իսլամը նույնպես արգելում է կաթնային ազգակցականների միջև ամուսնությունը։ Շիիթական հասարակություններում, կրծքով կերակրողը միշտ ստորադաս խմբից է, որպեսզի նրա ազգականների հետ ամուսնությունը հավանական չլինի։ Տեքստերում նշված է, որ Ահմադ իբն Հանբալը՝ Հանբալի իրավաբանական դպրոցի հիմնադիրը, նույնպես նմանատիպ հարցեր է քննարկել[9]։

Կաթնային ազգակցություն ստեղծելու համար անհրաժեշտ նվազագույն կերակրման քանակը մշտապես եղել է քննարկման առարկա։ Հին իրավաբանական դպրոցների հետևորդների համար, ինչպիսիք են մալիկիներն ու հանաֆիները, մեկ կերակրումը բավարար է։ Մյուսները, օրինակ շաֆիները, պնդում են, որ նվազագույն թիվը հինգը կամ տասն է, պնդելով, որ Ղուրանի մի հատված ժամանակին նշել է այս թիվը, մինչ այն հանվել է Ղուրանի տեքստից, բայց կանոնը մնացել է։ Իմամ Մալիքը, սակայն, կարծում էր, որ կանոնը ոչնչացվել է տեքստի հետ միասին[10][11]։

Մեծահասակների կրծքով կերակրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հադիսն անդրադառնում է մեծահասակների կրծքով կերակրմանը և կերակրման քանակին։

Ուրվա իբն ալ-Զուբայրը հաղորդում է, որ Մարգարեն հրամայել է Աբու Հուդհայֆայի կնոջը կերակրել իր ամուսնու մավլային՝ ծառայող Սալիմին, որպեսզի նա կարողանա շարունակել ապրել իրանց հետ[12][13][14][15]։

Շատ իրավաբանների համար ամուսնության արգելքը գործում էր միայն այն դեպքում, եթե կերակրվածը նորածին էր։ Սակայն նույնիսկ նրանք համաձայն էին, որ երկու անձանց միջև նոր հարաբերություն է ձևավորվում. օրինակ՝ Իբն Ռուշդը նշել է, որ կինը այդ ժամանակ կարող է ավելի ազատ պահել իրեն կերակրված մեծահասակ տղամարդու առաջ, օրինակ՝ հայտնվել նրա առաջ առանց հագուստի[16]։ Հայտնի ավանդապաշտ Մուհամմադ ալ-Բուխարին ստիպված էր հրաժարական տալ մուֆթիի իր պաշտոնից և լքել Բուխարա քաղաքը այն բանից հետո, երբ պարզել է, որ երկու ծծկեր երեխաները, որոնք կերակրվել են նույն կենդանուց, դառնում են կաթնեղբայրներ[17]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. (Giladi 1999, էջ 69)
  2. G. J. H. van Gelder, Close Relationships: Incest and Inbreeding in Classical Arabic Literature, 1-85043-855-2, p. 93
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Giladi, Avner. «Lactation». In Jane Dammen McAuliffe (ed.). Encyclopaedia of the Quran. Vol. 3. էջեր 106–107.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Benaouda Bensaid (2019). «Breastfeeding as a Fundamental Islamic Human Right». Journal of Religion and Health.
  5. 5,0 5,1 5,2 Giladi, Avner. «Wet-nursing». In Jane Dammen McAuliffe (ed.). Encyclopaedia of the Quran. Vol. 5. էջեր 476–77.
  6. 6,0 6,1 6,2 Jamal Nasir (1990). The Islamic Law of Personal Status. էջ 172.
  7. Vincent J. Cornell, ed. (2007). Voices of Islam: Voices of tradition. Vol. 1. Praeger. էջ 86.
  8. 8,0 8,1 Ronak Husni, Daniel L. Newman (2007). Muslim Women in Law and Society. Taylor & Francis. էջ 59.
  9. (Giladi 1999, էջ 70)
  10. John Burton, The Sources of Islamic Law: Islamic Theories of Abrogation, 0-7486-0108-2, pp. 156–158
  11. Burton, Naskh, Encyclopaedia of Islam
  12. «Hadith - The Book of Suckling - Sahih Muslim - Sunnah.com - Sayings and Teachings of Prophet Muhammad (صلى الله عليه و سلم)». sunnah.com. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 24-ին.
  13. John Burton, The Sources of Islamic Law: Islamic Theories of Abrogation, pp. 157
  14. «Hadith - The Book of Suckling - Sahih Muslim - Sunnah.com - Sayings and Teachings of Prophet Muhammad (صلى الله عليه و سلم)». sunnah.com. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 24-ին.
  15. «قصة سالم ورضاعه من السيدة سهلة». 2021 թ․ հուլիսի 24.
  16. (Giladi 1999, էջ 86)
  17. Giladi, Infants, Parents and Wet Nurses, p. 69

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • John Burton (1990). The Sources of Islamic Law: Islamic Theories of Abrogation. Edinburgh University Press. ISBN 0-7486-0108-2.
  • John Burton and [Joseph Schacht (1999). «Radā». Encyclopaedia of Islam (CD-ROM v. 1.0 ed.).
  • Giladi, Avner (1999). Infants, Parents and Wet Nurses: Medieval Islamic Views on Breastfeeding and Their Social Implications. Brill Academic Publishers. ISBN 90-04-11223-5.