Կրիական գրաֆիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անիմացիան ցույց է տալիս ինչպես է կրիան ստեղծում գրաֆիկա օգտագործելով forward և turn հրահանգները
Պարույր, որը պատկերված է կրիական գրաֆիկայի ալգորիթմով
Կրիական գրաֆիկայով նախշ` պատկերված Python ծրագրավորման լեզվով
պատկեր https://goplay.space/#61SJKVrWwj կայքից
Եռաչափ կրիական գրաֆիկա

Կրիական գրաֆիկան համակարգչային գրաֆիկայի մեջ վեկտորային գրաֆիկայի տեսակ է, որն օգտագործում է կրիայի տեսքով ցուցիչ, որը տեղաշարժվում է դեկարտյան կոորդինատների համակարգում։ Կրիական գրաֆիկան Լոգո ծրագրավորման լեզվի կարևորագույն յուրահատկություններից է[1]։

Ընդհանուր նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիան ունի երեք հատկանիշ. տեղադրություն, ուղղություն և գրիչ։ Գրիչը ևս ունի հատկանիշներ. գույն, լայնություն և միացված/անջատված վիճակ։

Կրիան շարժվում է հրահանգներով, որոնք հարաբերական են իր դիրքին, օրինակ` «շարժվել առաջ տաս քայլ» կամ «շրջվել ձախ 90 աստիճան»։ Կրիայի գրիչը ևս ղեկավարվում է` միացնելով այն, դրա գույնը կամ լայնությունը նշելով։ Սեյմուր Պեյպերթը` ծրագրով աշխատողի և կրիայի աշխատանքային «համագործակծություն»-ն անվանել է մարմնային ներդաշնակ պատճառավորում։

Կրիական երկրաչափությունը երբեմն օգտագործվում է գրաֆիկական միջավայրերում` որպես խիստ կոորդինատահասցե գրաֆիկական համակարգի այլընտրանք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիական գրաֆիկան հաճախ փոխկապակցված է Լոգո ծրագրավորման լեզվին[2]։ Սեյմուր Պեյպերթը կրիական գրաֆիկայի աջակցումն ավելացրել է Լոգո-յին` ուշ 1960-ականներին` Կրիա ռոբոտի իր տարբերակին կառավարելու համար։

Ժամանակակից Python ծրագրավորման լեզվի ստանդարտ գրադարանը ներառում է կրիական գրաֆիկայի մոդուլ[3]։

Եռաչափ տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիական գրաֆիկայի հիմքում ընկած գաղափարները կարող են ընդարձակվել և օգտագործվել եռաչափ մոդելավորման մեջ։ Դրան կարելի է հասնել տարբեր կոորդինատային մոդելների օգտագործմամբ։

Ջավա-ն ունի Cheloniidae Turtle Graphics գրադարանը` եռաչափ կրիական գրաֆիկայի մոդելներով[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Goldman, Ron; Schaefer, Scott; Ju, Tao. «Turtle Geometry in Computer Graphics and Computer Aided Design» (PDF). CSE.WUSTL.edu.
  2. Thornburg, David D. (March 1983). «Friends of the Turtle: On Logo And Turtles». Compute!. էջ 148. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 6-ին.
  3. «25.1. turtle — Turtle graphics — Python 3.7.0 documentation». docs.python.org. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  4. Spencer Tipping on cheloniidae(retrieved 2016-9-17)