Կրիա (ռոբոտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինֆրակարմիր ճառագայթներով ղեկաղարվող Վելիանթ կրիան, որը վաճառվում էր 1983-2011 թվականներին

Կրիաներն ուսուցողական ռոբոտների դաս են, որոնք նախագծվել են ուշ 1940-ականներին (հիմնականում Վիլիամ Գրեյ Վալթերի ավագությամբ) և օգտագործվել է ինֆորմատիկայի և մեքենաշինության մեջ` ուսումնական նպատակներով։ Այս սարքերն ավանդաբար կառուցվում էին գետնին կպած, մոտավորապես կիսագնդաձև (երբեմն թափանցիկ) պատյանով և փոքր շրջադարձային շառավղով տեղաշարժման հնարավորությունով։ Այդ ռոբոտներն ունեին սենսորներ, որոնք օգնում էին խուսափել խոչընդոտներից և, եթե ռոբոտը ճիշտ էր կառուցված, հնարավորություն ուներ իր շրջակայքը ճիշտ ընկալելու։ Կրիա ռոբորներն առկա են վաճառքի և շատ տարածված են սիրողական ռոբոտավարների շրջանակում։

Կրիա ռոբոտները սերտ փոխկապակցված էին Սեյմուր Փեյփերթի աշխատանքի և [Լոգո ծրագրավորման լեզվի` 1980 ականներին համակարգչային կրթության մեջ ընդհանուր օգտագործման հետ։ Կրիաները նախագծվել էին, որպեսզի օգտագործվեն Լոգո ծրագրավորման լեզուն օգտագործող համակարգերի հետ, և հաճախ թողարկվում էին գրչային մեխանիզմով, ինչը ծրագրավորողին թույլ էր տալիս ստեղծել դիզայն թղթի մեծ կտորի վրա։ Լոգո-յով աշխատող օրիգինալ կրիան, որը ստեղծել էր Փոլ Վեքսելբլաթը` BBN-ում, կոչվում էր Իրվինգ և առաջին անգամ ցուցադրվել է Մասաչուսեթս նահանգի Լեքսինգթոն քաղաքի Մազի միջնակարգ դպրոցում[1]։ Իրվինգը ուներ հարվածային սենսորներ և կարող էր տալ ձայնային արձագանք զանգակի միջոցով։ Լոգո ծրագրավորման լեզվով աշխատող ռոբոտ կրիայի զարգացումը հանգեցրեց այն բանին, որ կրիական գրաֆիկայով աշխատող ծրագրերում որպես նշորդ սկսեցին օգտագործել կրիան։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]