Jump to content

Կրթություն քրիստոնեական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրթություն քրիստոնեական
Տեսակգիրք
Հրատարակման վայրՀռոմ
Հրատարակման տարեթիվ1709

«Կրթություն քրիստոնեական», քրիստոնեական կրթության դասագիրք։

Առաջին անգամ տպագրվել է 1709 թվականին Հռոմում՝ Ուրբանյան տպարանում։ Տիտղոսաթերթին՝ «Կրթութիւն քրիստոնէական «առնելոյ օր ըստ օրէ»։ Esercizio del Cristiano, da farsi ogni giorno. Romae, typis S. Congreg. De Prop. Fide, MDCCIX.» (22 էջ)։ Տպագրվել է նաև «Կրթութիւն քրիստոնէական։ Հաւաքեցեալ յումեմէ բանասիրէ համառօտաբար...» տիտղոսաթերթով 1750 թվականին՝ առանց տպագրության վայրի և տպարանի հիշատակության (28 էջ). ենթադրվում է, որ տպագրվել է Կ. Պոլսում՝ Հովհաննես Աստվածատրյանի տպարանում, 1767 թվականին Կ. Պոլսում (32 էջ), 1782 թվականին Կ. Պոլսում՝ Ստեփանոս Պողոսյանի (՞) տպարանում (26 էջ), 1782 թվականին Ս. Պետերբուրգում՝ Գրիգոր Խալդարյանցի տպարանում (24 էջ, 10 x 6,5 սմ), 1793 թվականին Կ. Պոլսում՝ Մայր դպրատան տպարանում (32 էջ, 8°, 14 x 8 սմ)։

Հայ հնատիպ գրքի շրջանում տպագրվել են նաև Պաղտասար Դպիրի «Կրթություն քրիստոնեական»-ները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։