Կրթությունը Հին Բաբելոնում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բաբելոնյան դպրոցները (Գրիչների տուն) ծառայում էին սովորեցնել երեխաներին սեպագրություն և ծանոթացնել մնացած գիտություններին։ Այդտեղ ավելի շատ սովորում էին հոգևոր դասին պատկանող ծնողների երեխաները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցները բացվում էին շումերերեն սովորեցնելու նպատակով։ Ընդհանուր առմամբ նրանք սկսեցին բացվել Ք.ա.2-րդ հազարամյակից երբ արդեն շումերերենը դուրս էր եկել գործածությունից և դրա համար անհրաժեշտ էր սովորեցնել ապագա գրիչների (դրա պատճառով այդ ժամանակաշրջանում շումերերեն լեզվով մեծաքանակ գրական ստեղծագործություններ կար)[1]։ Հիմնականում կրթություն ստանւմ էին հարուստ ծնողների երեխաները։ Հարյուրավոր գրիչների մեծ մասը բարձրաստիճան պաշտոնյաների, քրմերի և գրիչների երեխաներ էին։ Լինւմ էին դեպքեր, երբ դպրոց ընդունվում էին ծնողազուրկ, հասարակ և աղքատ ընտանիքների երեխաներ որոնց վաղ հասակում որդեգրել էին հարուստ ընտանիքներ[1]։

Հակառակ այն կարծիքին, որ այդ ժամանակաշրջանում դպրոցները տաճարներին կից էին՝ Հենրի Սագսը պնդում էր, որ Ք.ա.2-րդ հազարամյակի սկզբին սեպագրությունը կապ չի ունեցել տաճարների հետ

Անձնակազմի և աշակերտների կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշակերտների կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոց ընդունվող աշակերտների կոնկրետ տարիքը անհայտ է, սակայն Բաբելոնյան արձանագրություններում այն նշվում է «վաղ պատանեկություն», որը կհամապատասխանի տասը տարեկանին։ Դեռևս վաղ հասակում երեխաները իրենց ամբողջ օրը տրամադրում էին դասերին։ Արևածագին դուրս էին գալիս տնից իրենց հետ վերցնելով ուտելիք, քանի որ նրանք ամբողջ օրը մնալու էին դպրոցում։ Լինում էր դեպքեր, որ աշակերտները պատժվում էին դասերից ուշանալու և վատ վարքի համար մտրակի հարվածներով[1]։ Մեծ ուշադրություն էին դարձնում արտագրություննեին և ստեղծագործությունները անգիր սովորելուն[1]։ Մայրենի լեզուն համարվում էր [[Շումերերեն|շումերերենը]], իսկ բնագիտական առարկաներից մեծ տեղ էին տալիս մաթեմատիկային։

Անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրաքանչյուր դպրոց ուներ իր ղեկավարը, բառացի թարգմանած նրան ասում էին « Գրիչների դպրոցի հայր», կամ «իմաստուն»։ Նրան օգնում էին դասարանի ղեկավարները, գրիչները և մաթեմատիկայի ուսուցիչները [1]։

Հավանաբար դպրոցներում գործում էր այնպիսի համակարգ, երբ ավագները վերահսկում էին կրտսեր տարիքի աշակերտներին հատկապես դասերը սովորելու գործում։ Սակայն կային աշակերտներ որոնք հրաժարվում էին ենթարկվել մեծերին։ [1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Генри Саггс, 2004, Писец в вавилонском обществе

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Саггс, Генри Писец в вавилонском обществе // Вавилон и Ассирия. — Центрполиграф, 2004. — (Быт, Религия, Культура). — ISBN 5-9524-1461-3