Կրակի միջով ճանապարհ չկա
Կրակի միջով ճանապարհ չկա ռուս.՝ В огне брода нет | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | դրամա |
Թվական | 1968 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Գլեբ Պանֆիլով[1] |
Սցենարի հեղինակ | Գլեբ Պանֆիլով և Եվգենի Գաբրիլովիչ |
Դերակատարներ | Իննա Չուրիկովա |
Օպերատոր | Dmitriy Dolinin? |
Երաժշտություն | Վադիմ Բիբերգան |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
Տևողություն | 95 րոպե |
«Կրակի միջով ճանապարհ չկա» (ռուս.՝ «В огне брода нет», խորհրդային սև-սպիտակ գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Գլեբ Պանֆիլովը «Լենֆիլմ» կինոստուդիայում 1967 թվականին։ Գլեբ Պանֆիլովի նորամուտային աշխատանքն է լիամետրաժ կինոյում։
Ֆիլմի պրեմիերան ԽՍՀՄ-ում տեղի է ունեցել 1968 թվականի հունիսի 1-ին։
1969 թվականին ֆիլմն արժանացել է Լոկառնոյի միջազգային կինոփառատոնի «Ոսկե ընձառյուծ» գլխավոր մրցանակին։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ սանիտարական գնացքում, որը վիրավորներին տեղափոխում է ռազմաճակատից։ Տանյա Տյոտկինան անբարետես և անշնորհք աղջիկ է, գնացքի սանիտարական, որի մոտ անսպասելիորեն բացահայտվում է նկարչի տաղանդ։ Այս ճամփորդության ընթացքում նա գտնում է իր առաջին, երկչոտ սերը և իր գաղտնի զգացմունքները ներկայացնում է թղթի վրա։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իննա Չուրիկովա – Տանյա Տյոտկինա
- Անատոլի Սոլոնիցին – կոմիսար Իվան Իգնատիչ Եվստրյուկով
- Միխայիլ Գլուզսկի – Ֆոկիչ, գնացքի պարետ
- Միխայիլ Կոնոնով – Ալյոշա Սեմյոնով
- Մայա Բուլգակովա – Մարիա, բուժքույր
- Եվգենի Լեբեդև – սպիտակգվարդիական գնդապետ
- Անատոլի Մարենիչ – Մրոզիկ
- Վլադիմիր Կուրպուր – Նիկոլայ, ատաղձագործ
- Վադիմ Բերոև – Մաստենկո, ագիտվագոնի նկարիչ
- Միխայիլ Կոկշենով – Զոտիկ
- Ֆ. Ռազումով – Սյագին
- Վ․ Մատվեև – կարմիրբանակային
Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Մուրոմ կայարանում (Վլադիմիրի մարզ)[2]։
- Սցենարիստներ՝ Եվգենի Գաբրիլովիչ, Գլեբ Պանֆիլով
- Բեմադրող ռեժիսոր՝ Գլեբ Պանֆիլով
- Գլխավոր օպերատոր՝ Դմիտրի Դոլինին
- Գլխավոր նկարիչ՝ Մարքսեն Գաուխման Սվերդլով
- Կոմպոզիտոր՝ Վադիմ Բիբերգան
- Հնչյունային օպերատոր՝ Գեորգի Սալե
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1969 — Լոկառնոյի միջազգային կինոփառատոնի «Ոսկե ընձառյուծ» գլխավոր մրցանակ ռեժիսոր Գլեբ Պանֆիլովին[3][4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.imdb.com/title/tt0062428/
- ↑ Нина КАТАЕВА (2002-10-12)։ «Глеб ПАНФИЛОВ: Императорский поезд восстанавливали по чертежам»։ Газета «Гудок»։ Gudok.ru։ Վերցված է 2017-09-27։ «– Глеб Анатольевич, расскажите, где вы снимали этот фильм? – На станции Муром Владимирской области. Какой же там был подходящий пейзаж – пакгаузы, старинная водокачка и старый паровоз»
- ↑ История Международного кинофестиваля в Локарно // proficinema.ru
- ↑ «Winners of the Golden Leopard»։ Locarno։ Արխիվացված է օրիգինալից 19 July 2009-ին։ Վերցված է 12 August 2012
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Подземный гром. Рецензия на фильм. Виктор Божович «Советский экран» № 3, 1990 год
- «Կրակի միջով ճանապարհ չկա»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|