Կրակի կղզին
Երկիր | Հոնկոնգ |
---|---|
Ժանր | մարտաֆիլմ[1][2], թրիլեր, մարտարվեստի մասին ֆիլմ, կինոկատակերգություն, ֆիլմ բանտի մասին և դրամա |
Թվական | 1990 |
Լեզու | կանտոն |
Ռեժիսոր | Chu Yen-ping? |
Պրոդյուսեր | Ջիմմի Վանգ |
Դերակատարներ | Ջեքի Չան[2], Սամո Հունգ, Էնդի Լաու[2], Թոնի Լյուն և Ջիմմի Վանգ |
Պատմվածքի վայր | Ֆիլիպիններ |
Տևողություն | 125 րոպե |
«Կրակի կղզին» (չինարեն՝ 火燒島; անգլ.՝ Island Of Fire), մարտաֆիլմ, որի ռեժիսորը Չժու Յանպինն է։ Ֆիլմի պատասխանատուներն այն գովազդում էին ինչպես մի ֆիլմ, որտեղ գլխավոր դերում հանդես է գալիս Ջեկի Չանը, ով իրականում երկրորդական դերում էր հանդես գալիս (գլխավոր դերում նկարահանվել է Էնդի Լաուն)։ Դա գովազդի նպատակով էր արված, որպեսզի ֆիլմն ավելի շատ հաջողություններ ունենար (պլանավորված էր, որ Չանի անունը ցուցապաստառի վրա լինելով, շատ հանդիսատես կգրավի)։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոստիկան Էնդի Լաուն (Տոնի Լյուն Կաֆայ), ով եկել էր Թայբեյից, դառնում է դատավորի` իր ընկերուհի Սալլիի հոր սպանության վկան։ Գտնված փաստերը ցույց են տալիս, որ մարդասպանը հանդիսանում է բանտարկյալ Կառլ Չանգը, ով Զինգի եռյակի անդամն էր։ Մարդասպանի մասին տեղեկություններ հավաքելու արդյունքը եղավ այն, որ զինվորական ջոկատը կրակեց մի զինվորի։ Գտնված փաստերը ոչ միայն չէին օգնում գործին այլև ավելի էին շփոթեցնում, այդ իսկ պատճառով Էնդի Լաուն որոշում է բանտ ընկնել, որպեսզի բանտարկյալների վստահությունը շահելով, գտնի մարդասպանին։ Այդ ժամանակ դրսում տարօրինակ երևույթներ էին տեղի ունենում. բիլիարդի սիրահար Ստիվեն Պակը (Ջեկի Չան) մի մարդու մոտ հաղթում է առաջնության մեջ, ով կապված էր հոնկոնգյան Բոս Լիի (Էնդի Լաու) բանդայի հետ, որի պատճառով հարձակվել էին նրա ընկերուհու վրա և ծանր վնասվածքներ պատճառել։ Ստիվենին այժմ անհրաժեշտ է մի օրվա մեջ գումար գտնել վիրահատության համար, այլապես նրա ընկերուհին կմահանա։ Նա հաղթում է ավազակներին, սակայն նրան կանգնեցնում են բանդայի օգնական ուժերը։ Մուտքի մոտ կռվի մեջ ընկնելով` մահանում է Բոս Լիի եղբայրը։ Ստիվեն Տոնգը բանտ է ընկնում։ Երբ Ստիվենը բանտ է ընկնում, Էնդին իր բանտակակից Չառլին (Տո Ցզունխա) հարցնում է, թե ով է Ստիվենը։ Չառլը հայացքով Ստիվենին ցույց տալով ասաց. «այս տղան սպանել է Բոս Լիի եղբորը։ Նա հաշված օրեր ունի»։ Հասկանալի է դառնում, թե ինչ էր սպասում Ստիվենին` Բոս Լին մի քանի բանտարկյալների հետ պայմանավորվել էր, որպեսզի նրանք սպանեն Ստիվենին, սակայն դա նրանց չի հաջողվում. նրանց պատժախուց են տանում, իսկ Ստիվենը զինվորական հիվանդանոց է ընկնում։
Պատժախցից դուրս է գալիս Լուկասը (Ջիմի վան Յուի)` բանտի հեղինակավոր անձանցից մեկը։ Բանտի գլխավորը նրա հետ պայման է կապում, որ եթե ինչ-որ բան այնպես չլինի, նրան բանտ կուղարկեն։ Լուկասն այդ բառերից չի ընկճվում և պետին ասում է այն, ինչ մտածում է նրա մասին։ Իսկ ինքը վերադառնում է բանտախուց, որտեղ նրան դիմավորում են բանտի անդամները։ Նրան ընկերակից է դառնում մեզ արդեն ծանոթ Էնդի Լաուն։ Պարզվում է, որ գործն ավելի խճճված է, բայց հանգույցը մի տեղ ընդհատվում է. Կառլ Չանգը, ում մեղադրում էին դատավորի սպանության մեջ, սպանվել էր զինվորական ջոկատի կողմից (դա հասկանալի է դառնում Լուկասի խոսքերից. «Դու ավելի ուժեղ ես քան ես մտածում էի, բայց ոչ այնքան ուժեղ, ինչպես Կառլ Չանգը։ Իսկ նա մահացել է։ Դու ամեն ինչ հասկացա՞ր»)։
Ավելի ուշ, երբ պատժախուց է ընկնում Էնդի լաուն, բանտը զրկվում է Լուկասից, ում հետ բանտարկյալ Ջոն Խուն (Սամո Հունգ) ցանկանում էր փախչել։ Ոստիկաններից մեկը սպանել էր Լուկասին։ Ջոնը նույնպես փորձեց փախչել, բայց փախչելու ընթացքում սպանում է թիկնապահների սպային, որի համար պետք է սպանվեր զինվորական ջոկատի կողմից։ Բանտ է ընկնում անձամբ Բոս Լին, որպեսզի սպանի Ստիվենին, բայց անգամ նրանց միջև տեղի ունեցած կռիվը հաղթող առաջ չի բերում, որովհետև Ստիվենը նրան չի սպանում, այլ հարձակվում է թիկնապահների վրա և անմարդկային ձևով ծեծվում նրանց կողմից։
Պատժախցից Էնդի Լաուի վերադարձից հետո, բանտը սկսեց տոնել Նոր Տարին։ Տոնախմբության սկզբում մահանում է Չառլին` Էնդիի բանտակիցը։ Նրան սպանել էր բանտարկյալներից մեկը, ում թիկնապահների գլխավոր սպան վարձել էր Էնդիին սպանելու համար, որը պարզ է դառնում նրա բառերից, երբ նա ասում է գլխավոր սպային.«Դու այն մարդկանցից մեկն ես, ով ուզում էր սպանել Էնդիին։ Չառլին սխալմամբ է սպանվել։ Ես քո պատճառով չեմ ուզում ամեն ինչ կորցնել »։ Այս խոսքերը Էնդիի վրա այնպես են ազդում, որ նա հարձակվում է բանտի թիկնապահների ավագ սպայի վրա, որի արդյունքում բանտում խռովություն է սկսվում։ Թիկնապահների ավագ սպան ուզում էր Էնդիին կրակել, սակայն կրակում է այն բանտարկյալին, ով հայտնվել էր զենքի առջև։ Ինքը` Էնդին հանում է զենքը և կրակում թիկնապահների ավագ սպային։ Նա պետք է սպանվեր զինվորական ջոկատի կողմից։ Պարզվեց, որ գլխատումը և թաղման արարողությունը կեղծված էին։ Էնդին ամբողջ աշխարհի համար մահանում է և ընկնում է բանտապետի մոտ։ Բանտապետը օգտագործում է 4 բանտարկյալներին (Էնդի Լաու, Ջոն Լիու, Ստիվեն Տոնգ, Բոս Լի), որպեսզի սպանեն գնդապետ Սոնգին` նարկոբարոնին, ով իր համար արդարեցնող պատճառ էր փնտրում։ Պատրվակը չուշացավ, բայց հերոսները հազիվ չմահացան. եթե Էնդի Լաուն չհիշեր դատավորի սպանությանը, ապա Ջոնը, Ստիվը և Բոս Լին կմահանային, քանի որ մեքենան պայթել էր։ Եվ՛ դատավորի սպանության (հանցագործը փախչելուց մեքենայում վնասվել էր), և՛ նարկոբարոնի սպանության (բոլորը փրկվեցին) ձեռագիրը նույնն էր։ Սակայն սպանությունից հետո լրացուցիչ զինված ուժեր են գալիս, և հերոսները որոշում են ինքնաթիռով հեռանալ։ Նրանց օգնում է Էնդին, սակայն միայն նա է ողջ մնում. Ջոն Լիուն, Ստիվեն Տոնգը և Բոս Լին մահանում են ինքնաթիռի մոտ չհասած։ Էնդին, ընկերների սպանությունից ցնցված, ինքնաթիռով հեռացավ։
Առաջադրանքի ավարտից հետո նա թաքնվում է բանտապետի տանը և գործը քննում մինչև վերջ։ Էնդին ցանկանում է անձամբ հաշիվ տեսնել բանտապետի հետ, սակայն նրա ընկեր Ջերին, կանգնեցնում է նրան։ Բանտապետը ձերբակալվում է, իսկ Էնդին վերադառնում իր ընկերուհու` Սալիի մոտ, ով հավատացել էր այն պատմությանը, թե Էնդին մահացել է։ Սակայն Էնդին ողջ էր մնացել և բացահայտել հանցագործությունը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Էնդի Լաու | Ամուր գունդ/ Բոս Լի |
Ջեկի Չան | Դա Չույ/Ստիվ |
Սամմո Հուն | Լյու Շիցզե/Ջոն |
Տոնի Լյուն Կաֆայ | Վան Վեյ/Էնդի |
Ջիմմի վան Յուի | Գույ/ Լուկաս |
Կե Ցզյունսուն | բանտի գլխավորը |
Տո Ցզունխուա | Չու/ Չառլի |
Յան Սյուն | Լինի ընկերը |
Ջեկ Կաո | Լին |
Չյոն Կուոկչհյու | Շեն |
Սյու Չենի | Բոս Լիի եղբայրը |
Դու Ֆուպին | բանտի թիկնապահ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|