Կրակաամուր և կրակակայուն համաձուլվածքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կրակաամուր և կրակակայուն համաձուլվածքներ, բարձր ջերմաստիճաններում սողքի ու քայքայման (կրա֊կաամուր) և գազերի քիմիական ներգործության (կրակակայուն) նկատմամբ դիմադրողականությամբ օժտված մետաղական նյութեր։ Առավել տարածված են երկաթի, նիկելի, կոբալտի, տիտանտիտանի, մոլիբդենի, նիոբիումի, բերիլիումի հիմքով կրակաամուր համաձուլվածքները։ Դրանք կիրառվում են շոգե և գազային տուրբինների աշխատանքային և ուղղորդիչ թիակների, հրախողովակների ու շարժիչների այլ դետալների, ինչպես նաև գերձայնային թռչող ապարատների երեսապատման ու արտաքին դետալների պատրաստման համար։ Կրակակայուն համաձուլվածքներից շատերը պարունակում են քրոմ, ալյումին և սիլիցիում, որոնք հիմքի մետաղի հետ միասին համաձուլվածքի մակերևույթին առաջացնում են պաշտպանական օքսիդաթաղանթ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 672