Կտրումով մետաղամշակում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կտրումով մետաղամշակում, տաշեղահանման եղանակով մետաղների մշակման տեխնոլոգիական պրոցեսներ, կատարվում են կտրիչ գործիքներով՝ մետաղահատ հաստոցների վրա։ Հիմնական տեսակներն են․ շրջատաշումը, ռանդումը, գայլիկոնումը, լայնումը, միջաձգումը, ֆրեզումը և ատամնաֆրեգումը, հղկումը, հոնինգումը և այլն։ Կտրումով մետաղամշակման ամեն մի տեսակ բնութագրվում է կտրման ռեժիմով, որը բաղկացած է հետևյալ տարրերից, կտրման V արագություն, կտրման է խորություն և S մատուցում։ Կտրման արագությունը գործիքի կամ նախապատրաստուկի արագությունն է գլխավոր շարժման ուղղությամբ, որի հետևանքով տեղի է ունենում նախապատրաստուկից տաշեղի անջատում։ Մատուցումը արագությունն է մատուցման շարժման ուղղությամբ։ Օրինակ, շրջատաշման ժամանակ կտրման արագությունը մշակվող նախապատրաստուկի տեղափոխման արագությունն է կտրիչի կտրող եզրի նկատմամբ, իսկ մատուցումը՝ նախապատրաստուկի մեկ պտույտի ընթացքում կտրիչի կտրող եզրի տեղափոխությունը (մմ-ով)։ Կտրման խորությունը մեկ անցի ընթացքում հանվող մետաղի շերտի հաստությունն է (մմ-ով)։ Կտրումով մետաղամշակման դեպքում հանվող տաշեղը կարող է լինել տարրային, սահքի, կիսատման և մակաբեկման։ Տաշեղագոյացման տարբեր գոտիներում մետաղի դեֆորմացիան տարբեր Է։ Այն ընդգրկում է նաև մշակված դետալի մակերևութային շերտը, որի հետևանքով վերջինս ձեռք է բերում մակակոփում, և առաջանում են դետալի որակի վրա ազդող ներքին (մնացորդային) լարումներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 476