Կտրիճ Սարդարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կտրիճ Սարդարյան
Ծնվել էհունիսի 1, 1947(1947-06-01) (76 տարեկան)
ԾննդավայրԱխտայի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Կտրիճ Խաչիկի Սարդարյան (հունիսի 1, 1947(1947-06-01), Ախտայի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտրիճ Սարդարյանը ծնվել է 1947 թվականի հունիսի 1-ին Հրազդանի շրջանի Արզական գյուղում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը` պատմության ուսուցչի որակավորմամբ։ Դասավանդել է ԵՊՀ-ում, 1990 թվականի օգոստոս-հոկտեմբերին եղել է Հայաստանի Հանրապետության ԳԽ անկախ պետականության հաստատման և ազգային քաղաքականության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, 1990-1991 թվականների եղել է նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, իսկ 1991-1992 թվականներին և 1995 թվականից՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական։ Ոչ մի կուսակցության չի պատկանում[1]։

Մի շարք աշխատությունների հեղինակ է[2][3][4][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 9-ին.
  2. «Կտրիճ Սարդարյան». www.goodreads.com. Վերցված է 2021 թ․ հունվարի 10-ին.
  3. Սարդարյան, Կտրիճ (2007). Հայաստանը համաշխարհային հեղափոխության արեւելյան խաչմերուկում։ (ինչպես կործանվեց Հայաստանի Հանրապետությունը). Nairi. ISBN 978-5-550-01485-1.
  4. Սարդարյան, Կտրիճ Խաչիկի (2002). Հայ-վրացական հարաբերությունները 1918-1921 թթ. Nairi. ISBN 978-5-550-01263-5.
  5. Սարդարյան, Կտրիճ (1999). Պետական սկիզբ եւ ազգային շարունակություն. Նաիրի. ISBN 978-5-550-01152-2.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]