Jump to content

Կուրացած նկարիչը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կուրացած նկարիչը
տեսակգեղանկար
նկարիչՎասիլի Մեշկով
Ծանոթագրություններ

«Կուրացած նկարիչը» (ռուս.՝ «Ослепший художник»), ռուս նկարիչ Վասիլի Մեշկովի նկարը, որն ստեղծվել է 1898 թվականին։ Գտնվում է Ռուսական պետական թանգարանի հավաքածուում Սանկտ Պետերբուրգում[1]։

1894-1895 թվականներին տեղի է ունեցել Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության XXII ցուցահանդեսը[2]։ Նրա շրջանակներում Վասիլի Մեշկովը ցուցադրել է «Նկարիչ» նկարը[3]։

1898 թվականին այս նկարի սյուժեն հիմք է հանդիսացել «Կուրացած նկարիչը» նկարի ստեղծման համար։ Նկարի համար որպես թեմա ծառայել է Նիկոլայ Էլլերտի ողբերգական ճակատագիրը, որը կուրացել էր և դադարել աշխատել[4]։ «Կուրացած նկարիչը» նկարն ստեղծելուց մեկ տարի առաջ Մեշկովն արդեն Էլերտին պատկերել էր «Ծանր մտածմունք» (1897 թվական, գտնվում է Տրետյակովյան պետական պատկերասրահում) նկարում[5]։

«Կուրացած նկարիչը» կտավը տպագրվել է փոստային բացիկների վրա[6][7]։

Նկարի առաջին պլանում՝ աջ կողմում, երփներանգ պաստառով բազմոցի ձախ անկյունում նստած է ոտքը ոտքին գցած մի տարեց մարդ։ Նա պատկերված է լրիվ հասակով, 3/4 շրջադարձով դեպի ձախ։ Ծնկին դրված ձախ ձեռքին ծխախոտ է։ Աջ ձեռքին հենել է ճակատը։ Տղամարդը հագել է դեղին գույնի վերնաշապիկ, բաճկոն, տաբատ։ Ոտքերին կոշիկներ են։ Բազմոցի վրա՝ աջ կողմում, ծածկոց է։ Հատակին՝ տղամարդու ոտքերի տակ, բծավոր նախշերով գորգ է։ Պատին՝ բազմոցի վերևում, կախված են երեք նկարներ։ Երկրորդ պլանում՝ նկարի կենտրոնում, պատուհան է։ Պատուհանի մոտ գրասեղան է, ձախից՝ փափուկ բազկաթոռ։ Բազմոցից ձախ աթոռ սեղան է, պատուհան։ Գրասեղանի վրա բացված գիրք է, սեղանի լամպ, տարբեր ձևերի առարկաներ։ Պատուհանի վարագույրը կապված է պատերի միջև ձգվող պարանով։ Պատուհանից ձախ՝ պատին, կախված է նկար, աջ կողմում՝ մի փոքր էտյուդ։ Պատկերված նկարներն Նիկոլայ Էլլերտի աշխատանքներն են[6][7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Государственный Русский музей. Живопись XVIII-начало XX века Каталог. — "Аврора", "ИСКУССТВО", 1980.
  2. «Полный список выставок художников-передвижников, продолжение». tphv.ru. Վերցված է 2020 թ․ հունիսի 22-ին.
  3. Романов Г.Б. Товарищество передвижных художественных выставок 1871 - 1923 г.г.. — Оркестр. — Санкт-Петербург, 2003. — С. 164. — 735 с.
  4. «Выставка одного произведения. Н.Л. Эллерт. «Облачный день» | Калужский музей изобразительных искусств». artmuseum.kaluga.ru. Վերցված է 2020 թ․ հունիսի 22-ին.
  5. «Государственный каталог Музейного фонда Российской Федерации». goskatalog.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 22-ին.
  6. 6,0 6,1 «Государственный каталог Музейного фонда Российской Федерации». goskatalog.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 22-ին.
  7. 7,0 7,1 «Государственный каталог Музейного фонда Российской Федерации». goskatalog.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 22-ին.