ԽՄԿԿ կոնֆերանս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կուսակցական կոնֆերանսից)

ԽՄԿԿ կոնֆերանս, կուսկոնֆերանս (ռուս.՝ Конференция КПСС, Партконференция) Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության (ԽՄԿԿ) մարզային, երկրամասային, օկրուգային, քաղաքային և շրջանային կուսակցական կազմակերպությունների բարձրագույն մարմին։ Գումարվել է 2—3 տարին մեկ անգամ, համապատասխան կուսակցական կոմիտեի կողմից։

Միութենական հանրապետությունների կուսակցական համագումարների միջև ընկած ժամանակաշրջանում կուսակցությունների կենտկոմներն ըստ անհրաժեշտության կարող էին հիավիրել հանրապետական Կուսակցական կոնֆերանսներ՝ կուսկազմակերպությունների գործունեության կարևորագույն համարվող հարցերը քննարկելու համար։ Հանրապետական Կուսակցական կոնֆերանսների անցկացման կարգը սահմանում էին հանրապետական կոմկուսների կենտկոմները։

Համամիութենական (մինչև 1924 թ.-ը՝ համառուսաստանյան) Կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության (ԽՄԿԿ) համամիութենական կոնֆերանս (Всесоюзная конференция ВКП(б) (КПСС)), համամիութենական և հանրապետական կուսակցական մարմին, որը անհրաժեշտության դեպքում հրավիրում էր ԽՄԿԿ ԿԿ կամ հանրապետական կազմակերպության ԿԿ, կուսակցության քաղաքականության զանազան հրատապ հարցեր քննարկելու համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 20