Կուսախաղող եռասրածայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կուսախաղող եռասրածայր
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Դժնիկածաղկավորներ
Ընտանիք Խաղողազգիներ
Ցեղ Կուսախաղող
Տեսակ Եռասրածայր
Լատիներեն անվանում
Parthenocissus Planch tricuspidata


Կուսախաղող եռասրածայր (լատին․՝ Parthenocissus Planch tricuspidata), խաղոզազգիների ընտանիքի, կիսախաղող ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձր, խոշոր լիանա է, որը խիտ ծածկոց է առաջացնում։ Բեղիկները կարճ են, ճյուղավորված, ծծիչներով, որը հնարավորություն է տալիս մերկ պատերի վրայով առանց լրացուցիչ հենարանի ազատորեն մագլցել ու բարձրանալ։ Տերևները հոռաշիվերի վրա կլորաձվաձև են, 10-20 սմ լայնությամբ, հաճախ եռաբլթակ կոպիտ ատամնավոր և սրածայր բլթակներով, վերևի կողմից մերկ, փայլուն, ներքևի կողմից ջղերի ուղղությամբ մազմզուկապատ։ Երիտասարդ բույսերի տերևները ավելի մանր են, ներքևի ճյուղերի վրա երբեմն կոպիտ ատամնաեզր երեք տերևիկներով, որոնցից միջինը սովորաբար հակառակ ձվաձև է։ Վահանիկները սովորաբար զույգ-զույգ դասավորված են կարճացած ընձյուղների վրա, որոնք հիմքում ունեն 2 տերև։ Հատապտուղները գնդաձև են, 0,6-0,8 սմ տրամագծով, կապտասևավուն, խավապատ։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբերին։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Հեռավոր Արևելքում, Կորեայում, Ճապոնիայում։ Աճում է ծովափերի փլվածքներում։ Ունի մի շարք պարտիզային ձևեր և այլատեսակներ, որոնք աչքի են ընկնում վառ կարմիր գունավորված տերևներով կամ մանրատերև են և այլն։ Հայաստանում հանդիպում է միայն բուսաբանական այգիներում և դենդրարիներում։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աչքի է ընկնում դիմացկունությամբ։ Ներկայումս մշակության մեջ քիչ է տարածված։ Էկոլոգիական խումբը՝ XIIբ։ Մշակության հավանական շրջանները՝ 1-32[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 217։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուսախաղող եռասրածայր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուսախաղող եռասրածայր» հոդվածին։