Կումնա դաստակերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կումնա դաստակերտ
Տեսակmanor?
Երկիր Էստոնիա[1]
ՏեղագրությունKeila parish?
Կազմված էKumna manor house?
Քարտեզ
Քարտեզ

Կումնա դաստակերտ (էստ․՝ Kumna mõis, գերմ.՝ Kumna), կալվածք Էստոնիայի հյուսիսում՝ Հարյումաա նահանգի Հառկու շրջանի Կումնա գյուղում[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաստակերտը հիմնադրվել է 1620-ական թվականներին։ Նրա առաջին սեփականատերն է Յոհան Կնոպիուսն (գերմ.՝ Johan Knopius), ում անունով տվյալ շրջանն էստոներոնում կոչվել է Կնոբուս։ Հետագայում կալվածքը պատկանել է տարբեր մարդկանց, իսկ 1893 թվականից պատկանել է Մեյենդորֆների (գերմ.՝ Meyendorff) ազնվականական ընտանիքին։

Նախապես դաստակերտի գլխավոր մասնաշենքը եղել է փայտե շինություն, որ հավանաբար կառուցվել է 18-րդ դարի սկզբին։ 19-րդ դարում այն վերակառուցվել է։ Շինությունը զարդարված է փայտե բազմաթիվ նախշերով։

1910 թ. հին շինության հյուսիսային կողմում կառուցվում է երկհարկանի նոր շենք նեոկլասիցիզմի ոճով։ Նոր շենքի կառուցումն ավարտվել է 1920 թվականին։

Կալվածքի կենտրոնական մասում է գտնվում Կումնա մեծ այգին, որ ներկայումս բնապահպանական օբյեկտ է[3]։

Էստոնիայի մշակույթի հուշարձանների պետական ռեգիստրում ներառված են նաև հետևյալ շինությունները․

  • հին գլխավոր շենքը (բարոկկո ոճով մեկհարկանի փայտե շենք, 21.06.2017 դրությամբ՝ վատ վիճակում էր)[4],
  • նոր գլխավոր շենք (սեփականատիրոջ տունը նեոկլասիցիզմի ոճով, 14.04.2016-ի դրությամբ՝ վերականգնվում էր)[5],
  • կառավարչի տուն (12.04.2012-ի դրությամբ՝ գտնվում էր բավարար վիճակում)[6],
  • ամբար-չորանոց (21.06.2017-ի դրությամբ՝ գտնվում էր լավ վիճակում)[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GeoNames — 2005.
  2. Kumna ms, www.eki.ee
  3. «2704 Kumna mõisa park, 18.-20. saj». Kultuurimälestiste riiklik register.
  4. «2702 Kumna mõisa vana peahoone, 18. saj». Kultuurimälestiste riiklik register.
  5. «2703 Kumna mõisa uus peahoone, 20. saj». Kultuurimälestiste riiklik register.
  6. «2705 Kumna mõisa valitsejamaja, 19.-20. saj». Kultuurimälestiste riiklik register.
  7. «2706 Kumna mõisa ait-kuivati, 19.-20. saj». Kultuurimälestiste riiklik register.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]