Կոտրած կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոտրած կամուրջ
Երկիր Արցախ
ՏեղանքՔաշաթաղի շրջան, Մեղվաձոր գյուղից հարավ-արևմուքտ, Հակարի գետ
Տեսակկամուրջ
Հատում էՀագարի
Կառուցվել է12-13-րդ դարեր

Կոտրած կամուրջ, կամուրջ տեղակայված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Մեղվաձոր գյուղի հարավ-արևմուտք ընկած հատվածում՝ Հակարի գետի վրա[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սընըղ-Քեօրփին այժմ բոլորովին քարուքանդ է եղած. միայն մի պատն է կանգուն մնում և ինչպէս երևում է դա մի ահագին կամուրջ է եղած և բաւականին էլ ամուր և գեղեցիկ շինած, բայց ի՞նչ արած, որ չէ կարողացել Հագարի կատաղի ալիքներին դիմանալ... շինուած է սևագոյն սրբատաշ քարից[2]»
- առանց որևէ արձանագրութեան

Հատկանշական է, որ ուղիղ մեկ դար անց՝ 1985 թվականին, կանգուն է մնացել բազմաթռիչք կամրջի միայն աջ եզրային թռիչքը, որի երկարությունն է 7․77 մ, իսկ լայնությունն է 3․25 մ։ Այն 2009 թվականի տվյալներով նույնպես ավերված է։ Հորինվածքային և կառուցողական առանձնահատկությունները բնորոշ են 12-13-րդ դարերին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԱՐՑԱԽԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ». ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՀԻՄՆԱԴՐԱՄ. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 13-ին.
  2. Տէր-Գասպարեանց Ա. (1885). Ճանապարհորդութիւն դէպի Ղափան. Մեղու Հայաստանի. էջ 3.