Կոտորած Չուկնագարում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոտորած Չուկնագարում
Սպանության ձևիրադարձություն
Կոորդինատներ
Ամսաթիվմայիսի 20, 1971

Կոտորած Չուկնագարում (բենգալերեն՝ চুকনগর হত্যাকান্ড), Բանգլադեշի անկախության համար պատերազմի դրվագը, որը տեղի է ունեցել 1971 թվականի մայիսի 20-ին Չուկնագար քաղաքում, որի ընթացքում պակիստանցի զինծառայողները ռազմական հանցագործություններ են կատարել քաղաքի բենգալյան բնակչության դեմ[1]։ Պատերազմի ընթացքում զանգվածային սպանությունների խոշորագույն ակտերից մեկը[2]։ Տարբեր գնահատականներով՝ սպանվել են 8-10 հազար խաղաղ բնակիչներ, նրանց մեծ մասը եղել են տղամարդիկ, սակայն սպանվել են նաև անհայտ թվով կանայք ու երեխաներ[3][4]։

Կոտորած[խմբագրել | խմբագրել կոդը]

Չուկնագարը փոքր քաղաք է Կհուլնայից ոչ հեռու՝ Հնդկաստանի հետ սահմանից մոտ։ Պատերազմն սկսվելուց հետո շատ խաղաղ բնակիչներ փախել են Կհուլնայից և Բաղերհաթից Չուկնագար։ Նրանք անցել են Բհոդրա գետը և ժամանել Չուկնագար՝ հույս ունենալով Հնդկաստանի հետ սահմանը հատել Սաթհիրի ճանապարհին։ 1971 թվականի մայիսի 15-ին հարևան բնակավայրերից մեծ թվով փախստականներ էին հավաքվել քաղաքում, երբ սկսեցին լուրեր տարածվել նախապատրաստվող պակիստանյան հարձակման մասին։ Մայիսի 20-ին, ժամը 10:00-ի սահմաններում, կիսաավտոմատ հրացաններով և գնդացիրով հանդերձված 10-30 պակիստանցի զինծառայողների խումբը վայրէջք է կատարել քաղաքի ծայրամասում երեք տրանսպորտից։ Նրանք կենտրոնացել են Չուկնագարի շուկայից դեպի արևմուտք, որտեղից կրակ են բացել բենգալյան գաղթականների վրա՝ քաղաքի խորքը շարժվելով մինչև 15։00։

Շատ բնակիչներ խեղդվել են՝ նետվելով գետը՝ ապարդյուն փորձելով խուսափել կործանումից։ Տեղի բնակիչները, հիմնականում մուսուլմանները, ավելի ուշ դիակները նետել են գետը[4]։

Այժմ քաղաքում կանգնեցվել է սպանդի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան։ Այն կոչվում է Chuknagar Shohid Smritishoudho, կամ «Չուկնագարի նահատակներին նվիրված հուշահամալիր»[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Rahman, Md Mujibur (2013 թ․ մայիսի 20), «Արխիվացված պատճենը» ২০ মে চুকনগর গণহত্যা দিবস [20 May Chuknagar Day Massacre], The Daily Janakantha (Bengali), Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին, Վերցված է 2020 թ․ օգոստոսի 24-ին {{citation}}: Invalid |script-title=: missing prefix (օգնություն)
  2. «Chuknagar genocide day observed», New Age, էջ 11, 2006 թ․ մայիսի 21, Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 23-ին, Վերցված է 2016 թ․ փետրվարի 9-ին Արխիվացված է Հոկտեմբեր 23, 2007 Wayback Machine-ի միջոցով:
  3. S. Bose, 'Dead Reckoning: Memories of the 1971 Bangladesh War', Hurst and Co, London, 2011, pg. 119—125
  4. 4,0 4,1 Bose, pg. 119