Կովկասի բոլշևիկյան կազմակերպությունների խորհրդակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կովկասի բոլշևիկյան կազմակերպությունների խորհրդակցություն, տեղի է ունեցել Թիֆլիսում, 1904 թվականի նոյեմբերի երկրորդ կեսին։ Մասնակցել են ՌԽԴԲԿ Կենտկոմի, Կովկասյան միութենական կոմիտեի և ՌԽԴԲԿ Բաքվի, Թիֆլիսի, Բաթումի և Իմերեթամեգրելական տեղական կոմիտեների 12 ներկայացուցիչներ։ Ղեկավարվելով մենշևիկների հետ կապերը վերջնականապես խզելու և ՌԽԴԲԿ III համագումար հրավիրելու լենինյան ցուցումով՝ կոնֆերանսը քննարկեց կուսակցության կենտրոնների նկատմամբ վերաբերմունքի, Կովկասյան միության, մեծամասնականների գրականության, ներկա պատմական ժամանակի, ՌԽԴԲԿ Կովկասյան միության կանոնադրության փոփոխությունների և այլ հարցեր։ Լիովին պաշտպանելով կուսակցության ճգնաժամից դուրս գալու Լենինյան դիրքորոշումը՝ «Համագումարի մասին» ընդունած բանաձևում խորհրդակցությունը նշեց, որ միակ ելքը III համագումար հրավիրելն է։ Կոնֆերանսըtընտրեց բյուրո, որը պետք է զբաղվեր համագումարի հրավիրման գործնական հարցերով, դատապարտեց կուսակցության կենտրոնների հաշտվողական, օպորտունիստական տակտիկան և իր անվստահությունը հայտնեց նրանց նկատմամբ, ընդունվեցին համապատասխան բանաձևեր՝ «Մեծամասնականների գրականության մասին», «Ներկա պատմական մոմենտի մասին»։ Քննարկելով իրենց գործունեությունը աշխուժացրած տեղական մանրբուրժուական և բուրժուական կուսակցությունների նկատմամբ վերաբերմունքի հարցը՝ խորհրդակցությունը որոշեց այսուհետև էլ հետևողական պայքար ծավալել նրանց դեմ և այդ պայքարը գլխավորելու համար ընտրեց հատուկ հանձնաժողով։ Կովկասի բոլշևիկյան կազմակերպությունների խորհրդակցությունը կարևոր դեր խաղաց կուսակցության III համագումարը հրավիրելու և երկրամասի կուսակցական կազմակերպությունները Վ․ Ի. Լենինի շուրջը համախմբելու գործում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 631 CC-BY-SA-icon-80x15.png