Կոռելյացիա (կենսաբանություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Կոռելյացիա (այլ կիրառումներ)

Կոռելյացիա, կենսաբանության մեջ, օրգանիզմի բջիջների, հյուսվածքների, օրգանների և համակարգերի ֆունկցիայի ու կառուցվածքի փոխադարձ կախվածություն, որն արտահայտվում է զարգացման և կենսագործունեության պրոցեսում։ «Կոռելացիա» հասկացությունը տվել է Ժորժ Կյուվիեն, որը Էվոլյուցիոն ուսմունքը չընդունելով, կոռելացիային վերագրել է անփոփոխ (ստատիկ) բնույթ։ Էվոլյուցիոն տեսանկյունով կոռելացիան ստացավ դինամիկական, պատմական բնույթ և օրգանիզմի առանձին մասերի փոխադարձ կախումը դիտվեց որպես անհատական և պատմական զարգացման արդյունք։ Էվոլյուցիոն դիրքերից կոռելացիայի պռոբլեմը մշակել և հետագայում ավելի խոր իմաստ են տվել Սևերցովը և Շմալհաուզենը։ Տարբերում են գենմային, մորֆոգենետիկական և ֆիլոգենետիկական կոռելացիաներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 601 CC-BY-SA-icon-80x15.png