Կոնտակտաչափ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոնտակտաչափ, էվոլվենտային պրոֆիլով, շեղատամ, գլանային լայն ատամնանիվների կոնտակտային գիծը չափելու սարք։ Կոնտակտային գիծը բնութագրվում է ձևով (ուղղագծությամբ) և ատամնանիվի առանցքի նկատմամբ ունեցած դիրքով (թեքման անկյունով)։ Տարբերում են ունիվերսալ (կոնտակտային գծի ուղղությունը և ուղղագծությունը ստուգող), միայն ուղղագծությունը ստուգող և միայն ուղղությունը որոշող կոնտակտաչափեր։ Կոնտակտաչափերի չափման հանգույցը, կոնտակտային գծի դիրքում լարքի հանգույցը, չափող մեխանիզմը (շոշափող ծայրապանակով), գրանցող կամ հաշվանքային հարմարանքը։ Կոնտակտաչափերի ծայրապանակը, անցնելով կոնտակտային գծի բոլոր կետերով, որոշում է նրա շեղումները, որոնք գրանցվում են գրանցող կամ ցուցիչ հարմարանքով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 582