Կոնտակտային լարումներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոնտակային լարումներ, արտաքին ուժերի ազդեցության ենթարկված դեֆորմացվող երկու մարմինների հպման կամ միացման տեղամասերում և դրանց շրջակայքերում գործող լարումներ։

Կոնտակտային խնդիրների դասական տեսության մեջ կոնտակտային լարման որոշման համար ընդունվում է Հերցի հիպոթեզը, ըստ որի երկու տարբեր առաձգական մարմինների սեղմման խնդրում կոնտակտի տիրույթի չափերի փոքր լինելու պատճառով (մարմինների բնութագրիչ չափերի նկատմամբ) սեղմվող մարմինները փոխարինվում են առաձգական կիսատարածություններով։ Նշված դրվածքով կոնտակտային խնդիրների տեսության հիմնական հարցն է՝ որոշել Կոնտակտային լարման բաշխման օրենքը, ինչպես նաև կոնտակտի տիրույթի կոնֆիգուրացիան և երկու մարմինների փոխադարձ մոտեցման չափը։ Երկու մարմինների սեղմման նշված խնդրում (Հերցի խնդիր) կոնտակտային նորմալ լարումների բաշխումը գնդաձև մարմինների սեղմման և պ-քում. P-սեղմող ուժ, R1 և R2-գնդերի շառավիղները, P0՝ առավելագույն լարումը կոնտակտի Տ հարթակի կենտրոնում, P—լարումը այդ հարթակի կենտրոնից r հեռավորության վրա, a-հարթակի շառավիղը, A-կետ, որտեդ լարումը ամենամեծն է ների որոշումը բերվում է Ֆրեդհոլմի առաջին սեռի հավասարման լուծման, որը սովորաբար կատարվում է պոտենցիալի տեսության մեթոդներով։

Առանձնապես կարևոր նշանակություն ունի երկրորդ կարգի (մասնավորապես, գնդաձև և գլանային) մակերևույթներով ահմանափակված երկու մարմինների կոնտակտային խնդիրը։ Կոնտակտային լարման բաշխման օրենքի հիման վրա կատարվում է ինժեներական կոնստրուկցիաների և դրանց տարրերի կոնտակտային ամրության հաշվարկը, իսկ սեղմվող մարմինների փոխադարձ մոտեցման չափի հիման վրա՝ դրանց կոնտակտային կոշտության հաշվարկը։ Կոնտակտային լարման որոշումը կարևոր գործնական նշանակություն ունի գլորման առանցքակալների, ատամնավոր և որդնակային փոխանցումների անիվների, շարժակազմերի և ռելսերի, կամուրջների հենարանների, գնդային և գլանային գլդոնների, ինչպես նաև հիմնատակերի շինարարության, եռակցովի և սոսնձային միացումների ամրության հաշվարկներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 581