Կոնստիտուցիոննոյե պրավոսուդիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնստիտուցիոննոյե պրավոսուդիե
Տեսակպարբերական
Լեզուռուսերեն
Հիմնադրվել է1997
ԳրասենյակԵրևան, Հայաստան

«Կոնստիտուցիոննոյե պրավոսուդիե» («Конституционное провосудие» – «Սահմանադրական արդարադատություն»), իրավաբանական եռամսյա հանդես։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսնում 1997 թվականից Երևանում՝ ռուսերեն։ Ունի խմբագրական խորհուրդ, որի կազմում ընդգրկված են Տաջիկստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Մոլդովայի, Բելառուսի ՍԴ-ների դատավորները), գլխավոր խմբագիրը եղել է ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյան։

Անդրադառնում է սահմանադրական արդարադատության պատմությանը և արդի հիմախնդիրներին, տպագրում է ոլորտի վերաբերյալ ուսումասիրություններ, տարբեր երկրների Սահմանադրական դատարանների նախագահների՝ սահմանադրական արդարադատությանը վերաբերող հոդվածներ, սահմանադրական արդարադատության մարմինների որոշումեր, ոլորտի կարևոր իրադարձությունները, նոր հրատարակություններ և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։