* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:
Կոնստանտին Վալերևիչ Մորոզով (ռուս.՝ Константин Валерьевич Морозов, մայիսի 13, 1992(1992-05-13)[1], Վիշնի Վոլոչեկ, Տվերի մարզ, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, պաշտպան։ 2021 թվականին դարձել է «Ամկարի» խաղացող։ Մինչ այդ խաղացել է տարբեր ակումբներում՝ փոխելով դրանք, որպես կանոն, յուրաքանչյուր վեց ամիսը մեկ, ոչ մի տեղ չխաղալով ավելի քան մեկ մրցաշրջան։ Հանդես է եկել նաև հայկական «Ուլիս» և «Արարատ» ակումբներում։
«Խիմկի» ակումբի սան է․ խաղացել է ակումբի երիտասարդականների թիմերում։ Մի քանի տարի անց Մարազովը խաղացել է Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում՝ Կազանի «Ռուբին-2», «Բիոլոգ-Նովոկուբանսկ» և Սանկտ Պետերբուրգի «Ռուս» ակումբներում, մինչև վերջին թիմը ֆինանսավորման խնդիրների պատճառով դուրս է մնացել առաջնությունից, և Մորոզովը որոշ ժամանակ մնացել է առանց ակումբի։ Այդ պատճառով որոշ ժամանակ խաղացել է «Կվազար» սիրողական թիմում (Մոսկվա)՝ պահպանելու համար իր մարզավիճակը։