Կոնստանտին Մանիակես
Կոնստանտին Մանիակես | |
---|---|
Քաղաքացիություն | Բյուզանդական կայսրություն |
Կոնստանտին Մանիակես (հուն․՝ Κωνσταντῖνος Μανιάκης; ), եղել է Բյուզանդիայի պալատական բարձրաստիճան պաշտոնյա, ապրել է 9-րդ դարում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոնստանտինը հավանաբար հայկական ազնվական ընտանիքից էր։ Թեոփիլոս կայսեր օրոք հայ իշխանների պատվիրակության կազմում ժամանել է բյուզանդական արքունիք և որպես պատանդ մնացել Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլսում[1][2]։ Մանիակեսի խելացիությունն ու ֆիզիկական հատկությունները շուտով աչքի ընկան, նա արագորեն շահեց Թեոփիլոսի վստահությունը և բարձրացավ պալատական հիերարխիայում։ Թեոփիլոսի թագավորության վերջում բարձրաստիճան պաշտոնում էր։ Թեոփիլոսի մահից հետո, նա դեռ կրում էր այդ պաշտոնը և 843 թվականին պաշտոնազրկել է պատրիարք Հովհաննես VII Գրամատիկոսին, ով հետագայում սուտ մեղադրանքներ է ներկայացրել և Կոնստանտինին մեղադրել խոշտանգումների մեջ[1][2]։
Նրա ազդեցությունը կայսերական արքունիքում մեծ էր կայսրուհիներ Թեոդորայի և Թեոկտիստայի իշխանության ժամանակ, ինչպես նաև դրանից հետո՝ Միքայել III-ի միանձնյա կառավարման ժամանակ։ Ըստ Ռոդոլֆ Գուլիանդի ի վերջո, հասավ պատրիկիոսի կոչմանը և լոգոտետի (արտաքին գործերի նախարարի) պաշտոնին[1][2]։ 855 թվականին Թեոկտիստոսի կործանումից հետո, ինչը մշակվել էր Թեոդորայի եղբոր՝ Վարդասի կողմից, Մանիակեսը փորձել է փրկել Թեոկտիստոսին մահապատժից, սակայն նրա քայլերը ապարդյուն էին[1][2]։ Մանիակեսը Բարսեղ Ա Մակեդոնացու հովանավորներից մեկն էր, ով 867 թվականին դարձել է կայսր և թագավորել մինչև 886 թվականը։ Ըստ Գենեսիոսի և բյուզանդացի այլ մատենագիրների՝ Կոնստանտինն ազգակցական կապ ուներ ապագա կայսրի հետ, ով նույնպես ծագումով հայ էր[1][2]։ Մանիակեսը նաև Փոտ պատրիարքի հակառակորդն էր, հետևաբար, Փոտի հակառակորդ Իգնատիոսի ընկերն ու դաշնակիցը, նույնիսկ Վարդասի հրամանով վերջինիս բանտարկության ժամանակ օգնել է նրան[1][2]։ 866 թվականի ապրիլին Բարսեղ Մակեդոնացու կողմից կազմակերպված Վարդասի սպանության ժամանակ Կոնստանտինը իրարանցում ստեղծելով պաշտպանել է Միքայել III-ին[1][2]։ Նա եղել է Միքայել III-ի գործընկերը կայսրի սիրելի զբաղմունքում՝ ձիերի և կառքերի մրցավազքում, վերջին տեղեկությունը Մանիակեսի մասին եղել է 866 թվականի սեպտեմբերի 1-ին Սուրբ մայրիկի պալատի ձիարշավարանում տեղի ունեցած ձիարշավը[1][2]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոնստանտին Մանիակեսը 10-րդ դարի սկզբին նմանեցվել է Թոմասի հոր՝ պատրիկոսի և լոգոգետի, ինչպես նաև պատմաբան Գենեսիոսի պապի հետ, սակայն Պատրիցիա Կարլին Հայթերի և Թադևոս Վասիլևսկու հետագա ուսումնասիրությունները հերքել են այդ վարկածը[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Guilland, Rodolphe (1967). «Le Drongaire et le Grand drongaire de la Veille». Recherches sur les institutions byzantines, Tome I (French). Berlin: Akademie-Verlag. էջեր 563–587.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Winkelmann, Friedhelm; Lilie, Ralph-Johannes; և այլք: (2000). «Konstantinos Maniakes (# 3962)». Prosopographie der mittelbyzantinischen Zeit: I. Abteilung (641–867), 2. Band: Georgios (# 2183) – Leon (# 4270) (German). Walter de Gruyter. էջեր 577–579. ISBN 978-3-11-016672-9.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)