Կոճղակաղապար
Արտաքին տեսք
Կոճղակաղապար, մետաղե կաղապար՝ հալված մետաղով լցնելու և դրան ձուլուկի տեսք տալու համար։ Ըստ կոնստրուկցիայի լինում է խուլ հատակով և միջանցիկ, ըստ մետաղի լցման՝ վերևից և ներքևից լցվող (սիֆոնային լցում)։
Արդյունաբերության մեջ առավել տարածված են պողպատի լցման թուջե ուղղաձիգ կոճղակաղապարները։ Կռվածքների համար նախատեսված ձուլուկների կոճղակաղապարները տեղավորում են 100 տոնա և ավելի պողպատ, գլոցման նպատակով օգտագործվող պողպատի կոճղակաղապարները նախատեսված են 100 կգ-ից մինչև 20 տոնա զանգվածով ձուլուկների համար։ Ձուլուկներում կծկվածքային փթուկները փոքրացնելու նպատակով կոճղակաղապարները պատրաստում են տաքացնող վրադիրներով։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոճղակաղապար» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 531)։ |