Jump to content

Կոկտեպա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Կոկտեպա
ԵրկիրՈւզբեկստան Ուզբեկստան
Կոկտեպա (Ուզբեկստան)##
Կոկտեպա (Ուզբեկստան)

Կոկտեպա, հնագույն քաղաքի մնացորդներ, որը գտնվում են Սամարղանդից 30 կմ դեպի հյուսիս, տափաստանային միջանցքի մոտ, ոչ հեռու Բուլունգուր ջրանցքից։ Այն կարևորագույն տեղանք է` քոչվորների և նստակյացների համակեցության գործընթացները հասկանալու և Երկաթի դարում Զերավշանի հարթավայրում ուրբանիզացիայի ծագման վերականգման համար[1]։

Կոկտեպա բնակավայրը հայտնի է 1970-ական թվականներից։ Տարբեր տարիներին այնտեղ իրականացվել են հնագիտական հետազոտություններ։ Մասնավորապես, 1984 թվականին Ի. Իվանիցկին և Օ. Ինևատկինան աշխատել են այս բնակավայրում։ 1987-1988 թվականներին, երբ կազմվում էր Սամարկանդի մարզի Պայարկսկի շրջանի հնագիտական հուշարձանների հավաքածուն, քաղաք են այցելել Մ. Իսամիդդինովը և Գ. Վաֆաևը։ Այնուամենայնիվ, այն ժամանակ հետազոտողները դեռ չգիտեին, որ այս հուշարձանի ստորին շերտերը պատկանում են վաղ երկաթի դարաշրջանին[2]։

Զերավշանյան հարթավայրում ծեփակերտ նախշազարդ կերամիկայի դարաշրջանի խշոր բնակավայրերի բացակայությունը նշանակալիորեն խանգարում էր հասկանալ ամբողջ Սոգդի տարածքում վաղ երկաթիդարյան ցեղերի ցարգացման մակարդակը։

Այս հրատապ խնդրի լուծմանը մեծապես նպաստել են 1989 թվականից աշխատող ուզբեկա-ֆրանսիական համատեղ գիտարշավի աշխատակիցների բացահայտումները Սամարկանդ Սոգդի գոտում։ Մաասնավորապես, 1990-ական թվականների սկզբին Աֆրասիաբում բացահայտվել է հարթ-ուռուցիչ աղյուսե պաշտպանիչ պատի առկայությունը, որի աղյուսները հիշեցրել են Կոկտեպա քաղաքի աղյուսները։ Դրանից հետո Կոկտեպա բնակավայրի տարածքում կազմվել է ֆրանսիացի ակադեմիկոս Պ. Բեռնարդի գլխավորած արշավախումբը, և 1993 թվականից ի վեր այնտեղ անցկացվում էին հնագիտական պեղումներ[2]։

Կոկտեպան, ի տարբերություն հարևան Աֆրասիբի, շատ ավելի վաղ է լքվել։ Դրա քաղաքային բնակավայրի վերջին հետքերը չեն անցնում սելևկյան դարաշրջանի սկզբից, բնակչության վկայության ապացույցները սահմանափակվում են մ.թ.ա. 3-2-րդ դարերի քոչվորների մի քանի գերեզմաններով, մ.թ.ա. 1-ին դարի կայսր կանգյու-պրոտոալանյան ծագմամբ արքայադստեր գերեզմանով, ինչպես նաև` նախամոնղոլյան միջնադարյան շրջանի կիսաամրողների և գերեզմանոցի առանձին հետքերով[1]։

Աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են մի շարք քարե գործիքներ, որոնք բնութագրել են տարբեր տնտեսական աշխատանքեր։ Հողագործության զբաղմունքի մասին ասում են հացահատիկների և կուրանտների գտածոները, մետաղի մշակման մասին` քարե մուրճերը, սալերը և հղկանյութերը, փայտը մշակվել է տեստերի քերիչների միջոցով, կաշիները մշակել են քարե քերիչներով։ Մեծ հետաքրքրություն են ներկայացնում նաև քարե մանգաղները, որոնք օգտագործվում են հասունացած հացահատիկների բերքահավաքի համար[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Рапен, 2007, էջ 29-37
  2. 2,0 2,1 2,2 Исамиддинов, 2002, էջ 41-42

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Исамиддинов М. Х. Каменные серпы из Коктепа // Общественные науки в Узбекистане. — 2002. — № 5.
  • Рапен К. Коктепа в период железного века до прихода Ахеменидов. — В: Роль города Самарканда в истории Мирового культурного развития. Материалы Международного научного симпозиума, посвящённого 2750-летнему юбилею города Самарканда. // Фан АН РУз. — 2007. — С. 29-37.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Согдийская принцесса и храм огня». Restinworld.ru. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)