Կոլտնտեսությունների համագումար (1928)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոլտնտեսությունների համագումար (այլ կիրառումներ)

Կոլտնտեսությունների համագումար (1928), Հայաստանում։ Կայացել է Երևանում, նոյեմբերի 17-21-ը։ Նպատակն էր ամփոփել կոլտնտեսային շարժման առաջին արդյունքները։ Մասնակցում էին Հայաստանի 80 կոլտնտեսությունների (գյուղացիական տնտեսությունների 1, 1%) ներկայացուցիչներ։ Քննարկվեցին Հայգյուղկոոպի կոլտնտսեկցիայի հաշվետվությունը, կոլտնտեսություններում աշխատանքի կազմակերպման, վարձատրության և միջոցների կուտակման մասին զեկուցումը։ Որոշում ընդունվեց կազմակերպել Հայաստանի կոլեկտիվ տնտեսությունների միություն (Կոլտնտկենտրոն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 519 CC-BY-SA-icon-80x15.png