Jump to content

Կոբուչիզավայի աստղադիտարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոբուչիզավա աստղադիտարան
こぶちざわ展望台
Աստղադիտարանի կոդ386
ԵրկիրՃապոնիա
ՏարածքաշրջանՅամանասիի պրեֆեկտուրա
ՎայրՀոկուտո
[1]

Կոբուչիզավա աստղադիտարան (ճապ.՝ こぶちざわ展望台, աստղադիտարանի կոդը` — «386»), աստղադիտարան Ճապոնիայի Յամանասիի պրեֆեկտուրայի Հոկուտո քաղաքի մոտ, Տոկիոյից 150 կմ հեռավորության վրա[2]։ Աստղադիտարանը գտնվում է Յացուգատակե լեռնային զանգվածում։

Այս աստղադիտարանում են աշխատել հայտնի աստերոիդների հայտնաբերողներ Յոշիո Կուշիդան, Մասարու Ինոուեն և Օսամու Մուրամացուն։

Աստերոիդների հիմնական գոտու (4033) Յացուգատակե աստերոիդը, որը հայտնաբերվել էր այս աստղադիտարանում 1986 թվականին, անվանվել է աստղադիտարանի գտնվելու լեռների անունով[2][3]։

Փոքր մոլորակների կենտրոնի տվյալների բազայում աստղադիտարանը նշվում է որպես Yatsugatake-Kobuchizawa կամ Kobuchizawa մակնշմամբ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Աստղադիտարանի մասին ընդհանուր տվյալներ observatory-guide.org կայքում
  2. 2,0 2,1 Schmadel, Lutz D. (2007). «(4033) Yatsugatake». Dictionary of Minor Planet Names – (4033) Yatsugatake. Springer Berlin Heidelberg. էջ 344. doi:10.1007/978-3-540-29925-7_4016. ISBN 978-3-540-00238-3.
  3. «MPC/MPO/MPS Archive». Minor Planet Center. Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր մոլորակների կենտրոնի կայքում աստղադիտարանի կատարած դիտարկումները

NASA ADS տվյալների բազայում աստղադիտարանի ներդրումը