Կնանիք (պատմվածք)
Կնանիք ռուս.՝ Бабы | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմվածք |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Անտոն Չեխով |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Գրվել է | 1891 |
Հրատարակվել է | հունիսի 25 (հուլիսի 7), 1891 |
«Կնանիք» (ռուս.՝ Бабы), Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքը` գրված 1891 թվականին։ Առաջին անգամ հրապարակվել է 1891 թվականի հունիսի 25-ին «Նոր ժամանակ թերթում»։
Հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմվածքն առաջին անգամ հրատարակվել է 1891 թվականի հունիսի 25-ին «Նոր ժամանակ թերթի» № 5502 համարում։ Որոշ փոփոխություններից հետո պատմվածքը ներառվել է Պալատ ժողովածուի թիվ 6 համարում (Սանկտ-Պետերբուրգ, 1893) և ժողովածուի 2-7 հրատարակություններում (1897-1899)։
1891 թվականի հուլիսին Իվան Գորբունով-Պասադովը Չեխովին դիմել է խնդրանքով՝ պատմվածքը հրատարակելու առանձին հրատարակությամբ. «... սա փայլուն պատմություն է տեղացի Տարտյուֆների, նողկալի, անբարոյական, աստվածավախ կեղծավորների մասին»։ Որոշակի ոճական բարելավումներից հետո Չեխովն այն ընդգրկել է իր երկերի ժողովածուի վեցերորդ հատորում, որն Ադոլֆ Մարքսը հրատարակել է 1889-1901 թվականներին[1]։
Պատմվածքը լույս տեսնելուց հետո այն արգելվել է դպրոցում և հանրային գրադարաններում սովորելու համար։ Կրթության նախարարության ակադեմիական կոմիտեի անդամ Դմիտրի Ավերկիևը «Կնանիք» պատմվածքի մասին ասել է. «Պատմությունը լավ է գրված, բայց նրա բարոյական հիմքերը չափազանց անկայուն են համարվում հանրային գրադարանների համար»։
Լև Տոլստոյը «Կնանիք» պատմվածքն ընդգրկել է Չեխովի լավագույն պատմությունների իր անձնական ցուցակում։ Չեխովի կենդանության օրոք պատմվածքը թարգմանվել է հունգարերեն, գերմաներեն և սերբերեն։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմվածքի գործողությունները տեղի են ունենում Ռայբուժ գյուղում՝ երկաթյա տանիքով երկհարկանի տանը։ Տանն իր ընտանիքի հետ ապրում է սեփականատերը՝ Ֆիլիպ Իվանովի Կաշինը՝ Դյուդյա մականունով։
Քաղքենի Մատվեյ Սավիչը գիշերը մնում է Կաշինի տանը։ Խոսակցությունից Դյուդյան տեղեկանում է, որ Մատվեյ Սավիչն ապրում է քաղաքում, տան սեփականատեր է, որ նա Կուզկինի հետ գնում է նայելու գերմանական գաղութարարներից վարձակալվող այգիները։
Դյուդյան Մատվեյ Սավիչին հարցնում է, թե որտեղից է գտել Կուզկինին։ Մատվեյ Սավիչը նրան պատմում է իր որդեգիր տղայի տարօրինակ ու ցնցող պատմությունը, որը նայում և իրեն պահում է վախեցած սպասուհու նման։
Դա ավելի շատ Կուզկինի մոր՝ Մաշենկայի պատմություն էր, որին Մատվեյ Սավիչը գայթակղել էր, երբ նրա ամուսինը` Վասյան, ծառայում էր բանակում։ Երբ Վասյան վերադարձավ, Մաշան հրաժարվեց վերադառնալ այն մարդու մոտ, որին ատում էր։ Վասյան մահանում է ենթադրաբար խոլերայից։ Այնուհետև գյուղում խոսակցություններ են տարածվում, որ Վասյան մահացել է ոչ թե իր մահով, այլ նրան մոլորեցրել է Մաշենկան։ Խոսակցությունները հասել են ղեկավարությանը։ Վասյային փորել հանել են և որովայնում հայտնաբերել մկնդեղ։ Ոստիկանները Մաշային և Կուզկային տարել են ոստիկանություն։ Մաշենկային բանտարկել են։ Դատարանը որոշում է կայացրել նրան ուղարկել Սիբիր 13 տարվա ազատազրկման։ Բայց նա չի հասել Սիբիր ... հիվանդացել և մահացել է բանտում, իսկ Կուզկային տուն են վերադարձրել։
Հաջորդ օրը Մատվեյ Սավիչը Կուզկայի հետ նստեց սայլակառք և հեռացան բակից։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Чехов А. П. Бабы // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М.: Наука, 1974—1982.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Чехов А. П. Бабы // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М.: Наука, 1974—1982». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.