Կլանման սպեկտրալ գիծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անընդհատ սպեկտր
Կլանման գծեր(սպեկտր)
Ճառագայթման գծեր(սպեկտր)

Կլանման սպեկտրալ գիծը կամ մութ սպեկտրալ գիծը սպեկտրի առանձնահատկություն է, որն արտահայտվում է ճառագայթման որոշ էներգիայի շրջակայքում ինտեսիվության նվազմամբ[1]։

Էլեկտրամագնիսական սպեկտրներում կլանման գծեր առաջանում են այն ժամանակ, երբ ճառագայթումն անցնում է համեմատաբար սառը թափանցիկ նյութով։ Ատոմները կարող են կլանել էլեկտրամագնիսական ճառագայթման միայն որոշակի հաճախության (էներգիայի) քվանտներ, իսկ հետո ճառագայթել դրանք կամայական ուղղությամբ։ Արդյունքում նյութի զանգվածը ցրում է ճառագայթումը տարբեր ուղղություններով որոշ հաճախականություններում, և նրանք չեն հասնում դիտորդին․ սպեկտրում առաջացնում են մութ տիրույթներ՝ գծեր։ Նմանապես ճառագայթման սպեկտրալ գծերը այն տիրույթներն են, որտեղ հաճախությունները ոչ թե ցրվում են, այլ ընդհակառակը՝ ուժեղանում, և սարքը գրանցում է մեծ ինտեսիվությամբ գծեր։ 

Սպեկտրալ գծերը անմիջականորեն կախված են ատոմներից, և օգտագործվում են տեսականում ցանկացած նյութի կամ մարմնի, որի միջով լույս է անցնում (ավելի հաճախ օգտագործվում է գազ)՝ քիմիական բաղադրությունը պարզելու համար։ Սպեկտրալ գծերը լայնորեն կիրառվում են աստղերի և տիեզերքում այլ հեռու օբյեկտների (որոնց անմիջական ուսումնասիրումն անհնար է) քիմիական բաղադրությունը պարզելու համար[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Абсорбционная спектроскопия» (ռուսերեն). 2020 թ․ ապրիլի 8. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  2. Фролов, Ю. П. (2003). Современные методы биохимии. Самара: Самарский университет, . էջեր 400–412. ISBN 5-86465-243-1.